Պուտինը պահանջում է վերականգնել էլեկտրագնացքների աշխատանքը, ինչը 15 մլրդ ռուբլի կարժենա
05.02.2015,
12:57
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է շրջաններում վերականգնել բոլոր էլեկտրագնացքների աշխատանքը։ Այժմ դաշնային իշխանությունները պետք է գտնեն ավելի քան 15 մլրդ ռուբլի ՌԵՈւ–ի քաղաքամերձ ընկերությունների վնասները հատուցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է շրջաններում վերականգնել բոլոր էլեկտրագնացքների աշխատանքը։ Այժմ դաշնային իշխանությունները պետք է գտնեն ավելի քան 15 մլրդ ռուբլի ՌԵՈւ–ի քաղաքամերձ ընկերությունների վնասները հատուցելու համար։
Չորեքշաբթի կառավարության անդամների հետ ունեցած խորհրդատվության ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է անհապաղ վերականգնել քաղաքամերձ հաղորդակցությունը ողջ երկրում։ «Դադարել է էլեկտրագնացքների հաղորդակցությունը դեպի շրջաններ, դուք ինչ է գժվե՞լ եք», – հարցրել է նախարարներին Վլադիմիր Պուտինը։ «Քաղաքամերձ երկաթուղային հաղորդակցությունը պետք է անհապաղ վերականգնվի` «ՌԵՈՒ» ԲԲԸ–ին համապատասխան երաշխիքներով, որոնք ուղղված են խնդրի լուծմանը», հաղորդում է РБК–ն։
Էլեկտրագնացքների աշխատանքը պետք է վերականգնվի` առանց սպասելու ֆորմալ որոշումների, նշել է նախագահը։ Տրանսպորտային ենթակառուցվածքի պատասխանատու փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը խոստովանել է, որ քաղաքամերձ հաղորդակցության հետ կապված վիճակը բարդ է։
«Մեր կարծիքով` երթուղիների ճնշող մեծամասնությունը պետք է վերականգնվի և պահպանվի։ Հաղորդակցությունը պետք է դադարեցվի միայն այն երթուղիներով, որտեղ իրական այլընտրանք գոյություն ունի` կա լավ ճանապարհ, գործում է ավտոբուսային հաղորդակցություն, և ավտոբուսների երթուղին բավականին կարճ է», – հայտարարել է Դվորկովիչը։–0–