Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Քաջարանի թունելի շինարարության միջազգային տենդեր է հայտարարվել

24.04.2025, 20:22
Հայտարարվել է Սյունիքի մարզում Քաջարանի թունելի շինարարության միջազգային տենդեր
Քաջարանի թունելի շինարարության միջազգային տենդեր է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայտարարվել է Սյունիքի մարզում Քաջարանի թունելի շինարարության միջազգային տենդեր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ 

Նշվում է, որ հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարության ծրագրի շրջանակներում շուրջ 7կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ. հուլիսի 22-ը` ժամը 16:00 (Երևանի ժամանակով):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը հաստատել է 200 մլն դոլարի վարկային համաձայնագիրը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ Քաջարանի ավտոմոբիլային թունելի շինարարության համար։ Վարկի սպասարկումը կիրականացվի ԱՄՆ դոլարով, տոկոսադրույքը՝ 4%։ Մարման ժամկետը՝ 20 տարի, 5 տարի արտոնյալ ժամկետով։

Թունելի գործարկումը թույլ կտա 50%–ով կրճատել այդ ճանապարհահատվածն անցնելու ժամանակը և ավելացնել միջին արագությունը՝ 50 կմ/ժ–ից մինչև 80 կմ/ժ։ Շինարարական աշխատանքների համար կպահանջվի մոտ 6 տարի։