Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Քննարկվել է Երևանի և Ադիս Աբեբայի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը

19.11.2025, 10:55
Երևանի և Ադիս Աբեբայի միջև կարող են հաստատվել ուղիղ չվերթներ
Քննարկվել է Երևանի և Ադիս Աբեբայի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբեր․/ԱՌԿԱ/.   Նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գենետ Թեշոմե Ժիրուի հետ քննարկել է Երևանի և Ադիս Աբեբայի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ոսկերչության ոլորտում հնարավոր համագործակցության, գործարար համաժողովների կազմակերպման վերաբերյալ հարցեր։

Նախարարն անդրադարձել է նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։