ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը պատվիրել է Ղրղըզստանի, Հայաստանի և այլ երկրների ՄՄ–ին միանալու հետևանքների գնահատականը
26.09.2013,
18:09
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը ուսումնասիրություն է պատվիրել` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը ԱՊՀ որոշ երկրների միանալու հետևանքները գնահատելու համար, պետական պայմանագրի սկզբնական (առավելագույն) գինը կազմում է 2,15 մլն ռուբլի, նման տեղեկատվություն է ներկայացված պետական գնումների կայքում։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը ուսումնասիրություն է պատվիրել` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը ԱՊՀ որոշ երկրների միանալու հետևանքները գնահատելու համար, պետական պայմանագրի սկզբնական (առավելագույն) գինը կազմում է 2,15 մլն ռուբլի, նման տեղեկատվություն է ներկայացված պետական գնումների կայքում։
Նախագծային փաստաթղթի համաձայն` այս աշխատանքի շրջանակներում պետք է գնահատվի Հայաստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև այլ երկրների (որոնց անունները նախարարությունը կհրապարակի ուսումնասիրությունը սկսելուց հետո) սակագնային ռեժիմի փոփոխությունը։
«ԱՊՀ երկրներում այժմ կիրառվող ներմուծման տուրքերի և ՄՄ միասնական մաքսային տուրքի դրույքների միջև տարբերությունը տարբեր բանակցային պայմաններ է ստեղծում, այդ պատճառով այն քանակական գնահատական է պահանջում։ Այս կապակցությամբ հարկավոր է գնահատել երկրների ներկրման ծավալի արժեքը, որի վրա կազդի մաքսա–տուրքային ռեժիմի փոփոխությունը, ինչպես նաև գնահատել լրացուցիչ ներկրման տուրքերի ծավալը կամ տուրքերի վճարումից հասցված կորուստը», – նշվում է փաստաթղթում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
Աշխատանքը պետք է կատարվի մինչև 2013 թ.–ի դեկտեմբերի 15–ը։ Տենդերի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 28–ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 5–ին։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ։
Ղրղըզստանի կառավարությունը 2011 թ.–ի գարնանը պաշտոնապես դիմել է ՄՄ–ին միանալու խնդրանքով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՄ–ին Ղրղըզստանի միանալու գործընթացը պետք է ավարտվի այս տարվա վերջին։ Ղրղըզստանի իշխանությունները հույս ունեն, որ հանրապետությունը որոշակի առավելություններ կստանա ՄՄ–ին միանալու դեպքում։–0–