Ռուսաստանը Հայաստանի տնտեսության միակ իրական ներդրողն է. Դեմոկրատական կուսակցության ղեկավար
21.08.2012,
16:23
Ռուսաստանը միակ երկիրն է, որն իրական ներդրումներ է իրականացնում Հայաստանի տնտեսությունում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը միակ երկիրն է, որն իրական ներդրումներ է իրականացնում Հայաստանի տնտեսությունում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը:
«90-ական թվականներին ԱՄՆ-ն Հայաստանին վարկեր է հատկացրել, սակայն երկրի տնտեսությունում իրական ներդրումներ ոչ ոք, բացի Ռուսաստանից, երբեք չի իրականացրել՝ ոչ էլ այժմ»,- ասաց Սարգսյանը:
Ռուսական ներդրումների ներհոսքը Հայաստան 2012թ.-ի հունվար-մարտ ամիսներին կրճատվել է 16,9 տոկոսով՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել շուրջ 26,9 մլն դոլար:
Այդ համատեքստում ՀԴԿ ղեկավարն ընդգծեց, որ անհրաժեշտ է խթանել Ռուսաստանի հետ կապված ցանկացած միջազգային գործընկերության, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում:
Միաժամանակ նա նշեց, որ դեռ չի կարող գնահատական տալ ԵվրԱզԷս-ին Հայաստանի միանալու հարցի շուրջ, քանի որ դեռ պարզ չէ, թե դա ինչ կտա մեր երկրին:
ԵվրԱզԷՍ-ի հիմնադրման մասին պայմանագիրը ստորագրվել է 2000թ.-ի հոկտեմբերի 10-ին Աստանայում և ուժի մեջ է մտել 2001թ.-ի մայիսի 30-ին՝ բոլոր անդամ պետությունների կողմից այն վավերացնելուց հետո: Եվրասիական տնտեսական կազմակերպության ստեղծման պահից սկսած դրա անդամները հինգն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: 2002թ.-ի մայիսից ԵվրԱզԷՍ-ին առընթեր դիտորդների կարգավիճակ ունեն Ուկրաինան և Մոլդովան, 2003թ.-ի հունվարից՝ Հայաստանը: Դիտորդների կարգավիճակ ունեն նաև Միջպետական ավիացիոն կոմիտեն, Զարգացման Եվրասիական բանկը:
ԵվրԱզԷՍ-ի անդամներից երեքը՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, ստեղծել են Մաքսային միություն, որը փոխադարձ առևտրի տուրքերից և այլ սահմանափակումներից մեծամասնության հրաժարում է ենթադրում, ինչպես նաև՝ երրորդ երկրների հետ առևտրի կանոնների ունիֆիկացիա: 2012թ.-ի հունվարի 1-ից «եռյակը» Միասնական տնտեսական տարածք է ստեղծել՝ ըստ էության ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժմամբ, իրավական նորմերի ներդաշնակեցմամբ, համաձայնեցված հարկային, դրամավարկային, արժութաֆինանսական, առևտրային և մաքսային քաղաքականության անցկացմամբ ընդհանուր շուկա: -0-