Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2025թ․–ին կկրճատվի մինչև 6 մլր դոլար․ Օվերչուկ

Այսօր, 15:47
2025 թվականին գրանցվում է ապրանքաշրջանառության անկում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2025թ․–ին կկրճատվի մինչև 6 մլր դոլար․ Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականին գրանցվում է ապրանքաշրջանառության անկում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Եթե խոսենք անցյալ տարվա փոխադարձ ապրանքաշրջանառության մասին, ինչպես հիշում եք, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում էր $15.4 մլրդ։ Այս տարի, ակնհայտ է, որ այն կլինի նվազագույնը $6 մլրդ-ի մակարդակում, այսինքն՝ սա շատ նկատելի անկում է»,- Օվերչուկի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Օվերչուկի խոսքով՝ ռուսական բիզնեսը զգուշությամբ է սկսել վերաբերվել Հայաստանի հետ աշխատանքին։

«Թեև ընդհանուր առմամբ մեր լավ կապերը պահպանվում են»,- նշել է նա։

ՌԴ փոխվարչապետը հայտարարել է նաև, որ ինչ-որ փուլում Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցում։

«Ինչ վերաբերում է Հայաստանի մերձեցմանը Եվրոպական միության հետ, ապա այդ մասին մենք բազմիցս խոսել ենք։ Մենք կարծում ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումներին միաժամանակ անդամակցելն անհամատեղելի է։ Եվ ինչ-որ փուլում Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի կատարել համապատասխան ընտրություն։ Դա Հայաստանի ժողովրդի ընտրությունն է»,- ասել է Օվերչուկը։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 2025 թվականի 10 ամիսների ապրանքաշրջանառությունը կազմել է $5.72 մլրդ.՝ 2024 թվականի 10 ամիսների համեմատ կրճատվելով 47.8%-ով։ Ընդ որում, Հայաստանից արտահանումը նվազել է 9.2%-ով՝ կազմելով $2.38 մլրդ., իսկ Ռուսաստանից որպես արտահանող երկրից ներմուծումը կազմել է $3.48 մլրդ, անկումը՝ 58.3%։