Ռուսաստանից և Ղազախստանից Հայաստան ներմուծված ցորենը որակական ստուգում է անցել. արդյունքները հայտնի են
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբեր․/ԱՌԿԱ /. ՍԱՏՄ-ն հայտնել է Ղազախստանից ներմուծված ցորենի որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտության արդյունքները։
Ինչպես նշվում է ՍԱՏՄ -ի հաղորդագրության մեջ, Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներմուծված ցորենի նմուշները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում ենթարկվել են որակական փորձաքննության՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների:
«Lաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանում է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստան ցորենի ներմուծման վերաբերյալ
Նոյեմբերի 5-ի երեկոյան ՀՀ-ի Այրումի երկաթուղային կայարան է ժամանել ռուսական հացահատիկ տեղափոխող գնացք, որն անցել էր Ադրբեջանով և Վրաստանով։ Այս երթուղին առաջին անգամ է օգտագործվում 1990-ականների սկզբից ի վեր։
Նոյեմբերի 7-ին Հայաստան է ժամանել ղազախական ցորեն տեղափոխող գնացքը, որն անցել էր Ղազախստանով, Ռուսաստանով, Ադրբեջանով և Վրաստանով։ Գնացքը տեղափոխում էր մոտ 1000 տոննա ցորեն։ Սա հացահատիկի երկրորդ խմբաքանակն է, որը ներմուծվում է Հայաստան Ադրբեջանի միջոցով այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 21-ին վերացրեց իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։