Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

S&P-ին 2023թ.-ին ՀՀ-ի բյուջեի պակասուրդը կանխատեսում է 2,8%-ի սահմանում

28.08.2023, 10:26
Գործակալությունը նաև կանխատեում է, որ ԱՄՀ-ի հետ համաձայնագրի Stand-By եռամյա ծրագիրը (SBA) կլինի ֆիսկալ հետագծի հիմքում
S&P-ին 2023թ.-ին ՀՀ-ի բյուջեի պակասուրդը կանխատեսում է 2,8%-ի սահմանում
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./ԱՌԿԱ/. S&P-ն ակնկաւում է, որ Հայաստանի բյուջեի պակասուրդը կլինի շատ ավելի փոքր՝ ՀՆԱ-ի 2,8%՝ հաշվի առնելով տնտեսության ուժեղ աճն այս տարի։ Այս մասին նշվում է S&P միջազգային վարկանիշային կազմակերպության ուսումնասիրության մեջ:

«Կառավարությունը նպատակաուղղված է բյուջեի պակասուրդին 2023 թվականին ՀՆԱ-ի 3,1 տոկոսի չափով՝ 2022 թվականին ենթադրվոդ 2,4 տոկոսի դիմաց: 2023 թվականի բյուջեի թիրախային ցուցանիշը ներառում է 7 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսում իրական արտահայտմամբ», - նշվում է փաստաթղթում:

Վերլուծաբաններն ակնկալում են 2023 թվականից հետո աստիճանական համախմբում եկամուտների հավաքագրման բարելավման և բյուջետային կանոնների պահպանումն ավելացնելու ուղղությամբ կառավարության ջանքերի ֆոնին, ինչը կհանգեցնի պետական կառավարման հատվածի միջին տարեկան պակասուրդին՝ ՀՆԱ-ի 2%-3%-ի մակարդակում մինչև 2026 թվական:

Գործակալությունը նաև կանխատեում է, որ ԱՄՀ-ի հետ համաձայնագրի Stand-By եռամյա ծրագիրը (SBA) կլինի ֆիսկալ հետագծի հիմքում:

 «2022 թվականի դեկտեմբերին ԱՄՀ-ն Հայաստանի համար հաստատել է 171 միլիոն ԱՄՆ դոլարի 36-ամսյա SBA վարկ՝ որպես վճարային հաշվեկշռի ցնցումներից պաշտպանվելու կանխարգելիչ միջոց։ Վերջերս ավարտվեց ծրագրի առաջին վերանայումը, որը Հայաստանի իշխանություններին հնարավորություն տվեց օգտվելու լրացուցիչ ֆինանսավորման փուլից: Իշխանությունները շարունակում են ծրագիրը դիտարկել որպես նախազգուշական (և դեռևս չեն հրաժարվել դրանից)»,- նշվում է ուսումնասիրության մեջ:-0-