Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Վրաստանում Ստեփանծմինդա - Լարս անցակետը կաշխատի երեք ժամ ավել

29.06.2015, 17:35
Ռուս–վրացական սահմանին գտնվող Ստեփանծմինդա - Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկուշաբթի օրվանից սահմանվել է առավոտյան 6.00-ից մինչև երեկոյան 21.00-ը, հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը:
Վրաստանում Ստեփանծմինդա - Լարս անցակետը կաշխատի երեք ժամ ավել
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուս–վրացական սահմանին գտնվող Ստեփանծմինդա - Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկուշաբթի օրվանից սահմանվել է առավոտյան 6.00-ից մինչև երեկոյան 21.00-ը, հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը:

Նախկինում անցակետն աշխատել է ժամը 6.00-ից մինչև 18.00-ն։ Ստեփանծմինդա-Լարս մայրուղու «Վերին Լարս» անցակետով իրականացնվում է հիմնական արևտրաշրջանառությունը Հայաստանի և ՌԴ–ի միջև։

Անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և վրացի գործընկերների բանակցությունների ընթացքում։

Բանակցություններն անցկացվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ` ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար։

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում «Վերին Լարս» անցակետը, որը միակ ուղիղ վերգետնյա տրանսպորտային կապն է ապահովում Ռուսաստանի և Հայաստանի միջև, մեծ դեր է խաղում արտաքին աշխարհի հետ երկրի տնտեսական կապերի հաստատման համար ։ -0-