«Սևծովյան ավազանի առևտրային ցանց» նախագծի շրջանակներում Հայաստանը կհամագործակցի Բուլղարիայի, Հունաստանի, Թուրքիայի և Ռումինիայի հետ
04.12.2012,
17:18
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը Ռումինիայում ստորագրել է «Սևծովյան ավազանի առևտրային ցանցի» պայմանագիրը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին կենտրոնի մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը Ռումինիայում ստորագրել է «Սևծովյան ավազանի առևտրային ցանցի» պայմանագիրը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին կենտրոնի մամուլի ծառայությունից:
Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Թուրքիայի, և Հայաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 28-ին Ռումինիայում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր ծրագրում ներգրավված կազմակերպությունների միջև:
«Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Միության աջակցությամբ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի շրջանակում, որի նպատակն է խթանել Սևծովյան ավազանի հարակից շրջանների կայուն տնտեսական և սոցիալական զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ծրագրի շրջանակներում հինգ երկրների յոթ մասնագիտացված կենտրոնների մասնակցությամբ ստեղծված Սևծովյան առևտրային ցանցը կնպաստի ծրագրի մասնակից երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության զարգացմանը, կբարելավի գործարար տեղեկատվության և առևտուրը խթանող ծառայությունների հասանելիությունը տարածաշրջանի գործարարների և հնարավոր ներդրողների համար:
Ցանցի տրամադրած բոլոր ծառայություններն անվճար են:
Առավել մանրամասն տեղեկությունների համար հնարավոր է դիմել Հայաստանում ցանցի ներկայացուցիչ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակ (հասցե` ք. Երևան, Մ. Մկրտչյան 5ա, հեռ. +374 10 541648, 563714, info@smednc.am, www.smednc.am: Ցանցի պաշտոնական կայքն է` www.blackseatradenet.eu): -0-