Հայաստանում շինարարության ծավալը հունվար–հուլիսին աճել է 0.5%–ով` մինչև 159.9 մլրդ դրամ
03.09.2014,
16:42
Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2014 թվականի հունվար–հուլիսին կազմել է 159.9 մլրդ դրամ` ավելանալով 0.5 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2014 թվականի հունվար–հուլիսին կազմել է 159.9 մլրդ դրամ` ավելանալով 0.5 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ, կառավարության ծավալը բնակչության հաշվին կազմել է 32.7 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 20.4 տոկոսը (անկումը` 29,7%)։
Կազմակերպությունների միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 76.2 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 47.7 տոկոսը (աճը` 5.3%), մարդասիրական օգնության միջոցների հաշվին` 2.6 մլրդ դրամ կամ 1.7 տոկոսը (աճը` 19,7%), պետական բյուջեի հաշվին` 23.9 մլրդ դրամ կամ 15 տոկոս (անկումը` 6.3%), համայնքային միջոցների հաշվին` 12 մլրդ դրամ կամ 7.6 տոկոս (աճը`2,1 անգամ)։
Միջազգային վարկերի միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է մոտ 12.3 մլրդ դրամ կամ 7.6 (աճը`43,7%)։ Ընդ որում միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է ընկել 2 927.3 մլն դրամ, ՎԶԵԲ–ին` 2 993.9 մլն դրամ, Զարգացման ասիական բանկին`5 298,3 մլն դրամ, Զարգացման գերմանական բանկին (KfW)` 696,2 մլն դրամ և այլ բանկերին` 380.3 մլն դրամ։ ($1 – 411,29 դրամ)։ —0-