Սկոլկովոյի տրանսպորտային ենթակառուցվածքը 1 մլրդ ռուբլի կարժենա
26.07.2012,
13:20
Սկոլկովոյի տրանսպորտային հասանելիությունն ապահովող Մուլտիմոդալ տրանսպորտային հանգույցի շինարարության ներդրումները կկազմեն 1 մլրդ ռուբլի, ասվում է մուլտիմոդալ տրանսպորտային հանգույցի շինարարության կից փոխգործակցության հիմնական պայմանների մասին համաձայնագրում, որն այսօր ստորագրել են «Սկոլկովո» հինադրամի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը և «Ռուսնևտ» ընկերությունների խմբի նախագահ Միխայիլ Գուցերիևը:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սկոլկովոյի տրանսպորտային հասանելիությունն ապահովող Մուլտիմոդալ տրանսպորտային հանգույցի շինարարության ներդրումները կկազմեն 1 մլրդ ռուբլի, ասվում է մուլտիմոդալ տրանսպորտային հանգույցի շինարարության կից փոխգործակցության հիմնական պայմանների մասին համաձայնագրում, որն այսօր ստորագրել են «Սկոլկովո» հինադրամի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը և «Ռուսնևտ» ընկերությունների խմբի նախագահ Միխայիլ Գուցերիևը:
Նախագծի համաձայն, համալիրի մոտավոր տարածքը կկազմի 30 հազար քմ: Օբյեկտի շահագործման հանձնելու ժամկետը՝ 2015թ.-ի դեկտեմբեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախագծի առանձնահատկությունների մասին խոսելիս՝ պետք է նշել, որ մուլտիմոդալ հանգույցի թողունակությունը կկազմի ժամում 4,8 հազար ուղևորից ոչ պակաս՝ մուտք գործելիս և 4,5 հազարից ոչ պակաս՝ մեկնելիս: Նաև ենթադրվում է 4,5 հազար ավտոմեքենաների համար հսկայական կայանանատեղ ստեղծել:
Կենտրոնի տրանսպորտային հասանելիության ապահովման հարցում «Սկոլկովոյի» գործընկեր կդառնա «Աէրոէքսպրես» ընկերությունը, իսկ երկաթուղային ենթակառուցվածքների շինարարության ներդրումներով զբաղվում է «ՌԵԿ» ԲԲԸ-ն, նշել է Վ.Վեկսելբերգը:
Նախագիծը բաղկացած է տրանսպորտային հանգույցի շինարարության մի քանի փուլից: Առաջին փուլն իր մեջ ներառում է ուղևորների համար նախատեսված բաշխիչ դահլիճի կառուցումը և շահագործման հանձնելը, այդ աշխատանքները պետք է ավարտվեն 2014թ.-ի մարտին: Երկրորդ փուլի ընթացքում կսարքավորվի հետիոտնային գոտին, որը կապահովի М1 «Բելառուս» դաշնային ավտոճանապարհի միջոցով անցումը, ինչպես նաև կստեղծվեն տրանսպորտային տեղափոխման գոտիներ՝ անձնական ավտոտրանսպորտից և երկաթուղային կայանից տեղափոխվելու համար, և հետիոտնային և տրանսպորտային գոտիներում տեղադրված առևտրային օբյեկտներ: Առևտրային օբյեկտների ընդհանուր տարածքը կկազմի 15 հազար քմ: Երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2015թ.-ի դեկտեմբերին:
Նախկինում Մոսկվայի քաղաքաշինական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Լևկինը տեղեկացրել էր, որ Սկոլկովոյի հարակից տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների առաջնահերթ օբյեկտների շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014թ.-ի սկզբին:
«Աէրոէքսպրեսը» 2014թ.-ին Սկոլկովոյում գնացքներ կգործարկի, տեղեկացրել է ՌԵԿ կապիտալ շինարարության դեպարտամենտի պետի տեղակալ Միխայիլ Պետրովը: Միաժամանակ նա նշել է, որ Սկոլկովոյում աէրոէքսպրեսների գործարկումը չի անդրադառնա սովորական գնացքների աշխատանքի վրա:
«Սկոլկովո» քաղաքաշինական բլոկի ներկայացուցիչ Անտոն Յակովենկոն նշել է, որ Սկոլկովոյում կցանկանային, որպեսզի աէրոէքսպրեսները գործեին 6:00 - 24:00-ն (թեժ ժամերին` 30 րոպեն մեկ հաճախականությամբ, իսկ սովորական ժամերին՝ ժամը մեկ): Միաժամանակ Ա. Յակովենկոն պարզաբանել է, որ աէրոէքսպրեսների ժամանակացույցը դեռ կքննարկվի և կահամաձայնեցվի սովորական էլեկտրագնացքների ժամանակացույցի հետ: -0-