Սպառողների վստահության ցուցանիշը 2013թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 44.0
15.04.2013,
18:27
Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) 2013թ. առաջին եռամսյակում կազմել է 44.0՝ նախորդ եռամսյակի նույն ցուցանիշին զիջելով 1.6 տոկոսային կետով, տեղեկացնում են Հայաստանի Կենտրոնական բանկից:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) 2013թ. առաջին եռամսյակում կազմել է 44.0՝ նախորդ եռամսյակի նույն ցուցանիշին զիջելով 1.6 տոկոսային կետով, տեղեկացնում են Հայաստանի Կենտրոնական բանկից:
Աճ է գրանցվել ապագա սպասումների ցուցանիշի գծով. նախորդ եռամսյակի նկատմամբ ցուցանիշն աճել է 1 տոկոսային կետով և կազմել 52.6: Ընդ որում, այս ցուցանիշի դրական տեղաշարժին նպաստել են ինչպես ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշի շուրջ 3 տոկոսային կետով, այնպես էլ տնային տնտեսության զբաղվածության փոփոխության սպասումների ցուցանիշի շուրջ 2 տոկոսային կետով բարելավումները:
Ընթացիկ պայմանների ցուցանիշը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշին զիջել է շուրջ 4 տոկոսային կետով՝ պայմանավորված ֆինանսական վիճակի փոփոխության փաստացի վիճակի և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշների անկումներով: Դրան զուգահեռ, աճել է խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշը:
Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:
Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:
2005 թվականի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ, որոնց հիման վրա հաշվարկվել է սպառողների վստահության ինդեքսը:
Սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ) ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:--0-