Հայաստանում սպառողական գները մայիսին նվազել են 0,8 տոկոսով
31.05.2014,
13:34
Հայաստանում սպառողական գները 2014 թ.–ի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել են 0,8 տոկոսով. հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2014 թ.–ի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել են 0,8 տոկոսով. հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Ըստ հաղորդագրության` սպառողական գների նվազումը հիմնականում պայմանավորված է եղել արդյունաբերական գների 1,4 տոկոսանոց նվազմամբ (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը)։ Միաժամանակ ոչ արդյունաբերական ապրանքների գներն ամսվա ընթացքում աճել են 0,3 տոկոսով, իսկ ծառայությունների գները նվազել են 0,2 տոկոսով։
Սպառողական գների ցուցիչը 2014 թ.–ի մայիսին, 2013 թ.–ի մայիսի համեմատ, կազմել է 103,6 տոկոս, որոնց թվում արդյունաբերական ապրանքներինը (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) կազմել է 101,9 տոկոս, իսկ ոչ արդյունաբերական ապրանքներինը` 102 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագների ցուցիչը կազմել է 107,8 տոկոս։
Ըստ պետբյուջեի` Հայաստանում 2014 թ.–ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։–0—