Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը IV եռամսյակում նվազել է 3 տ.կ.` դառնալով 41,2

17.02.2015, 18:55
Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը տարեսկզբին գրանցված երկարատև աճից հետո 2014 թ.–ի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 3 տոկոսային կետով` դառնալով 42,1, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը  IV եռամսյակում նվազել է 3 տ.կ.` դառնալով 41,2
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը տարեսկզբին գրանցված երկարատև աճից հետո 2014 թ.–ի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 3 տոկոսային կետով` դառնալով 42,1, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշը նվազել է 0,8 տ.կ–ով։

Միաժամանակ ընթացիկ պայմանների ցուցանիշը չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 4,3 տ.կ–ով` կազմելով 30,5 կետ։ Այս նվազումը կապված է մոտ 7,5 տոկոսային կետով տնային տնտեսությունների ընթացիկ ֆինանսական վիճակի ցուցանիշի և 5 տոկոսային կետով տնային տնտեսությունների գնահատականների գծով ցուցանիշի նվազմամբ ընդհանուր տնտեսական վիճակի հետ։ Ընթացիկ պայմանները նկարագրող ցուցանիշներից խոշոր գնումների իրականացման փաստի գնահատման ցուցանիշն էապես չի փոխվել և կազմել է մոտ 50։

ԿԲ–ի գնահատականի համաձայն` ապագա պայմանների ցուցանիշն անկում է գրանցել։ Այս ցուցանիշը, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է մոտ 1,9 տ.կ.–ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 1,8 տ.կ.–ով` կազմելով 51,8։ Ընդ որում հաշվետու ժամանակահատվածում ավելացել է միայն զբաղվածության սպասումները նկարագրող ցուցանիշը (0,8 տ.կ.–ի աճ), որը կազմել է 55,5։

Նախորդ եռամսյակում գրանցված աճից հետո հատկանշական է ֆինանսական վիճակի փոփոխությունների սպասումները նկարագրող ցուցանիշի անկումը։ Այս ցուցանիշը, մասնավորապես, նվազել է 3,6 տ.կ.–ով` կազմելով 44,3։

Ապագա պայմանների ցուցանիշի կառուցվածքում եռամսյակային անկում է գրանցվել նաև  գալիք եռամսյակում տնային տնտեսությունների խոշոր գնումների սպասումները գնահատող ցուցանիշի դեպքում։ Այս ցուցանիշը նվազել է 2,9 տ.կ.–ով և կազմել 55,6։

Սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ) ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:

2005 թ.–ի սկզբից ՀՀ ԿԲ–ն ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ է անցկացնում նախորդ ժամանակահատվածի համեմատ ներկա տնտեսական իրավիճակի փոփոխությունը գնահատելու, ուսումնասիրվող սուբյեկտների տնտեսական ակնկալիքները գնահատելու, հարցումների արդյունքների հիման վրա բաղադրիչ տնտեսական ցուցանիշները հաշվելու և հրապարակելու նպատակով։–0–