Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում ջրային ռեսուրսների պաշտպանության ոլորտում սխալ քաղաքականություն է իրականացվում. փորձագետ

27.08.2014, 15:13
Հայաստանում սխալ քաղաքականություն է իրականացվում ջրային ռեսուրսների պաշտպանության ոլորտում, որը հակասում է ազգային շահերին, կարծում է Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը:
Հայաստանում ջրային ռեսուրսների պաշտպանության ոլորտում սխալ քաղաքականություն է իրականացվում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սխալ քաղաքականություն է իրականացվում ջրային ռեսուրսների պաշտպանության ոլորտում, որը հակասում է ազգային շահերին, կարծում է Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը:

«Հիմա մենք սխալ քաղաքականություն ենք իրականացնում: Նման քաղաքականությամբ մենք չենք կարող ապահովել մեր ջրային ռեսուրսների պաշտպանությունը», - ասաց Աթոյանը չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ ջրային ոլորտում լիազորված պետական մարմնին թվում է, թե նրա բոլոր գործողությունները ճիշտ են, և նա չի համագործակցում շահագրգիռ կազմակերպությունների կամ անկախ փորձագետների հետ:

Աթոյանը նաև ավելացրեց, որ ջրային ռեսուրսների պահպանման համար մղվող պայքարի շրջանակում գլխավոր հարվածի տակ են հայտնվել ձկնաբույծները, չնայած նրանց տնտեսությունների փակմամբ ջրային ռեսուրսների շատ քիչ տնտեսում է լինում, այն դեպքում, երբ դա բացասաբար է ազդում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:-0-