Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կավելանան երկրորդ կիսամյակի արդյունքում. ԿԲ
28.10.2014,
19:02
Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կավելանան երկրորդ կիսամյակի արդյունքում, երեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կավելանան երկրորդ կիսամյակի արդյունքում, երեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը, Հայաստանի տնտեսություն արվող ներդրումների ծավալի կրճատումն ու էներգակիրների գների աճի պատճառով արտադրության ծավալների նվազումը 2014թ.-ի առաջին կիսամյակում տնտեսության աճի տեմպերի դանդաղման հանգեցրին:
«Սպասվում է, որ երկրորդ կիսամյակի արդյունքում տնտեսական աճի տեմպերը կակտիվանան՝ հաշվի առնելով ագրարային ոլորտում իրականացվող ծրագրերն ու արդյունաբերության ոլորտի վերականգնումը», - ասաց Ջավադյանը:
Նա նաև նշեց, որ պահանջարկի բարձրացման տեսակետից լուրջ ազդակ կարող է դառնալ 2014թ.-ի հուլիսի 1-ից պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումն ու տուրիստական ոլորտի զարգացման բարձր տեմպերը:
Ֆինանսների նախարարության տվյալներով, հաշվի առնելով 2014թ.-ին ներքին տնտեսական զարգացման միտումները, համաշխարհային տնտեսության աճի դանդաղման կանխատեսումները՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2014 թ.-ի արդյունքում նախատեսված են 3,3 տոկոսի մակարդակում:
Հայաստանի 2015 թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն՝ ՀՆԱ-ի իրական աճը նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում, ՀՆԱ-ի անվանական ծավալը կկազմի 4867,5 մլրդ դրամ, իսկ ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3,3 տոկոս:
Հայաստանում տնտեսական աճը 2014թ.-ին նախատեսված է 5,2 տոկոսի չափով:-0-