Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Տնտեսության 7-10% տարեկան աճ ապահովելու համար Հայաստանին անհրաժեշտ է 3-4 մլրդ դոլարի ներդրում. թերթ

24.11.2014, 15:18
3-4 մլրդ դոլարի ներդրումները կարող են Հայաստանի տնտեսության 7-10 տոկոսանոց տարեկան աճ ապահովել, հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության «Տնտեսություն և ձեռնարկատիրություն» վերլուծական ակումբի նիստի ընթացքում, գրում է «Դելովոյ էքսպրես» թերթը։

Տնտեսության 7-10% տարեկան աճ ապահովելու համար Հայաստանին անհրաժեշտ է 3-4 մլրդ դոլարի ներդրում. թերթ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 3-4 մլրդ դոլարի ներդրումները կարող են Հայաստանի տնտեսության 7-10 տոկոսանոց տարեկան աճ ապահովել, հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության «Տնտեսություն և ձեռնարկատիրություն» վերլուծական ակումբի նիստի ընթացքում, գրում է «Դելովոյ էքսպրես» թերթը։ Միաժամանակ, ինչպես կարծում է Բագրատյանը, ներդրողներին անհրաժեշտ է կոնկրետ արտոնություններ տրամադրել, նրանց իրականացրած ներդրումներն ազատել հարկումից։ «Երբ ներդրումներն ազատվում են հարկերից, դա նշանակում է, որ հիմնական կապիտալից գոյացած ծախսերն ընդգրկվում են արտադրած արտադրանքի ինքնարժեքում».– նշեց Բագրատյանը։ Պատգամավորը կարծում է, որ անհրաժեշտ է հրաժարվել մեծ թվով հարկերից` թողնելով եկամտահարկը կամ կորպորատիվ հարկը։ Ինչպես գրում է պարբերականը, Բագրատյանն առաջարկել է նաև սուվերեն հայկական ներդրումային հիմնադրամ ստեղծել։ Նա ընդգծեց, որ ազատ տնտեսական գոտիների ստեղծումն այնպիսի փոքր երկրում, ինչպես Հայաստանն է, ոչինչ չի տալիս, և ամբողջ երկիրը պետք է դառնա տնտեսական ազատ գոտի։ Բագրատյանը նշեց նաև Հայաստանից կապիտալի արտահոսքը` պայմանավորված հայ ներդրողների անհավասար պայմաններով ։ «2011 թվականին արտասահմանյան ներդրումների և կապիտալի դուրսբերման կորերը հատվել են, իսկ 2013 թվականին կապիտալի դուրսբերումը գերազանցել է արտասահմանյան ներդրումների ծավալը»,– գրում է թերթը` հղում անելով նախկին վարչապետին։ -0-