Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում ծառայությունների սակագները հունվարին աճել են 0,5%–ով

09.02.2015, 19:42
Հայաստանում ծառայությունների ոլորտում սակագները 2015 թվականի հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել են 0.5 տոկոսով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հայաստանում ծառայությունների սակագները հունվարին աճել են 0,5%–ով
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ծառայությունների ոլորտում սակագները 2015 թվականի հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել են 0.5 տոկոսով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաղորդման համաձայն` դա պայմանավորված է իրավաբանական և բանկային ծառայությունների 0.5–տոկոսանոց, կենցաղային ծառայությունների` 0.8–տոկոսանոց, մշակույթի ոլորտի ծառայությունների` 0.8–տոկոսանոց, բժշկական սպասարկման` 1–տոկոսանոց, հանրային սննդի` 1.3 տոկոսանոց և հանգստի կազմակերպման 13.9–տոկոսանոց աճով։ Միաժամանակ, կրթության ոլորտում սակագներն աճել են 0.2 տոկոսով։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տրանսպորտի սակագների 0.4–տոկոսանոց աճ։ Բնակարանային–կոմունալ ծառայությունների ոլորտի սակագները մնացել են անփոփոխ։

Այս տարվա հունվարին ծառայությունների սակագները, նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել են 3.2 տոկոսով։ -0-