Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը պետք է դառնա գլոբալ արժեշթղայում գիտելիքներ և տեխնոլոգիաներ մատակարարող երկիր. վարչապետ

10.12.2014, 18:35
Հայաստանը պետք է դառնա գլոբալ արժեշթղայում գիտելիքներ և տեխնոլոգիաներ մատակարարող երկիր, չորեքշաբթի Երևանում աշխատանքները սկսած տնտեսական իրավունքների համաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հայաստանը պետք է դառնա գլոբալ արժեշթղայում գիտելիքներ և տեխնոլոգիաներ մատակարարող երկիր. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է դառնա գլոբալ արժեշթղայում գիտելիքներ և տեխնոլոգիաներ մատակարարող երկիր, չորեքշաբթի Երևանում աշխատանքները սկսած տնտեսական իրավունքների համաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Հասարակությունների տեխնիկական վերափոխումների ներկա դարաշրջանում, երբ գիտելիքն է առաջընթացի երաշխիքը, Հայաստանը պետք է և կարող է ընտրել զարգացման այնպիսի ճանապարհ, որը մեզ կտեղափոխի առավելապես ռեսուրսատար արդյունք ստեղծողից դեպի գլոբալ արժեշղթայում գիտելիք և տեխնոլոգիա մատակարարող երկրի»,– ասել է Աբրահամյանը։
 
Ըստ նրա` հենց այս մոտեցումն է մեզ ուղղորդելու դեպի կայուն զարգացում, հնարավորությունների և տնտեսական իրավունքների լիարժեք իրացում:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ մարդակենտրոն զարգացման գաղափարախոսությունն ընդունելով որպես ռազմավարական ուղենիշ` Հայաստանի կառավարությունը գերակայություն է հռչակել քաղաքացի-անհատին և նրա արժանապատիվ կենսակերպի երաշխավորումը:-0-