Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Վայոց Ձորի նոր մարզպետ է նշանակվել Հարություն Սարգսյանը

06.11.2014, 12:17
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վայոց Ձորի նոր մարզպետ է նշանակվել Հարություն Սարգսյանը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Վայոց Ձորի նոր մարզպետ է նշանակվել Հարություն Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վայոց Ձորի նոր մարզպետ է նշանակվել Հարություն Սարգսյանը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Ավելի վաղ Սարգսյանը զբաղեցնում էր Վայքի քաղաքապետի պաշտոնը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նոր մարզպետին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել հոկտեմբերի 23-ին այդ պաշտոնից Էդգար Ղազարյանի հեռանալուց հետո, ով ավելի ուշ Լեհաստանում ՀՀ դեսպան էր նշանակվել:-0-