Վեդիի ջրամբարի առաջին ջրալցման փուլում արդեն ամբարվել է 1.6 մլն խորանարդ մետր ջուր (ՎԻԴԵՈ)
18.04.2025,
14:48
Վեդի և Խոսրով գետերից խողովակներով ջրի տեղափոխման գործընթացն անցել է բարեհաջող․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Վեդիի ջրամբարի առաջին ջրալցման փուլում արդեն իսկ ամբարվել է 1.6 միլիոն խորանարդ մետր ջուր։
Ինչպես հայտնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Վեդի և Խոսրով գետերից խողովակներով ջրի տեղափոխման գործընթացն անցել է բարեհաջող։
29,4 մլն խմ ծավալով Վեդիի ջրամբարը կառուցվել է Արարատի մարզի Վեդի գետի աջ ափին։ Նախագծի արժեքը 90 մլն եվրո է, ֆինանսավորման ավելի քան 80%–ն իրականացրել է Զարգացման ֆրանսիական գործակալությունը։
Ջրամբարում կամբարվի 29.3 մլն խորանարդ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 3.220 հեկտար հողատարածք։
Արդեն շահագործման է պատրաստ նաև 580 հեկտարի ներտնտեսային ոռոգման ցանցը։