Ոչ բավարար ագրեսիվ ներդրումային քաղաքականությունը Հայաստանի տնտեսության հիմնական թերություններից մեկն է. Հերգնյան
04.09.2013,
15:04
Ոչ բավարար ագրեսիվ ներդրումային քաղաքականությունն այսօրվա դրությամբ Հայաստանի տնտեսական ուղղվածության հիմնական թերություններից մեկն է, կարծում է «Էկոնոմիկա և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ոչ բավարար ագրեսիվ ներդրումային քաղաքականությունն այսօրվա դրությամբ Հայաստանի տնտեսական ուղղվածության հիմնական թերություններից մեկն է, կարծում է «Էկոնոմիկա և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:
«Կարծում եմ, որ երկիրը պետք է ավելի ագրեսիվ քաղաքականություն վարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, քանի որ դա տնտեսության վերակառուցվածքայնացման, տեխնոլոգիական վերազինման հիմնական մեխանիզմներից է», - չորեքշաբթի ասել է նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:
Կենտրոնի նախագահը նաև մեկնաբանել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված վերջին տվյալները, ըստ որոնց` Հայաստանի տնտեսության իրական հատված օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը 2013 թ.-ի 6 ամսվա ընթացքում կազմել է 293 մլն դոլար` 2012 թ.-ի նույն ժամանակահատվածի համաձայն կրճատվելով 34,7 տոկոսով, իսկ օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմել են 118,1 մլն դոլար` կրճատվելով 64.2 տոկոսով:
«Սա կառուցվածքային խնդիր է , որն առաջացել է 5-6 տարի առաջ: Ներդրումները բաղկացած են մի քանի բաղադրիչներից, և դրանցից ամենամեծը վերաներդրված եկամուտն է: Այլ խոսքերով, Հայաստանում արդեն ներկայացված ընկերությունների եկամուտների վերաներդրումը որակվում է որպես օտարերկրյա ներդրում: Նման կառուցվածքը հանգեցրել է նրան, որ երբ ավարտվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, առաջանում է անկում», - պարզաբանել է նա:
ՀՀ ազգային վիճակագրական տվյալների համաձայն` հաշվետու տարվա հունվար-հունիսին իրական հատված օտարերկրյա համախառն ներդրումների գծով առաջատարն Արգենտինան է: Հայկական տնտեսության իրական հատված այդ երկրների կողմից կատարած օտարերկրյա ներդրումները կազմել են 76.1 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն ավելանալով 10,4 անգամ: Ընդ որում Արգենտինայից Հայաստան կատարված ուղիղ օտարերկրյա ներդրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 67,2 տոկոսով` կազմելով 8,2 մլն դոլար:
Հայաստանի իրական հատված կատարած օտարերկրյա համախառն ներդրումների առաջատար հնգյակում են նաև Ռուսաստանը, Կանադան, Կիպրոսն ու Ֆրանսիան:-0-