Contour Global–ը և Հայաստանն ավարտել են Որոտանի ՀԷԿ–ի առուվաճառքի գործարքը
14.08.2015,
11:54
Contour Global ամերիկյան ընկերությունը և Հայաստանն ավարտել են Որոտանի ՀԷԿ–ի առուվաճառքի գործարքը, ասվում է Contourglobal ընկերության կայքում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Contour Global ամերիկյան ընկերությունը և Հայաստանն ավարտել են Որոտանի ՀԷԿ–ի առուվաճառքի գործարքը, ասվում է Contourglobal ընկերության կայքում։
Հաղորդագրության համաձայն, Համաշխարհային Բանկի Խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան ձեռք է բերել ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ ընկերության բաժնետոմսերի 20%-ը՝ Որոտանի հիդրոկայանների գնման, շահագործման և վերականգնման գործընթացին նպաստելու նպատակով: Սույն նախագծի նպատակն է բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը և ամրապնդել երկրի էներգետիկայի ոլորտը:
Contourglobal–ը նախատեսում է կատարել 50 միլիոն եվրոյի չափով ներդրում: Ի հավելումն կայաններում աշխատող տեխնիկական ոլորտի 150 հիմնական աշխատողների՝ ՔոնթուրԳլոբալը ակնկալում է արդիականացման գործընթացի արդյունքում որոշակի ժամկետով ստեղծել ևս 150 աշխատատեղ:
Ընկերության խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը հայտարարել է գործարքի ավարտի մասին և այն մասին, որ ընկերությունը հանձնառություն է ստանձնել լինել Հայաստանի Հանրապետության հուսալի և արդյունավետ գործընկերը։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը վստահության համար և ակնկալել ունենալ զգալի և կայուն ներդրում երկրի առանցքային ենթակառուցվածքում:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնել է, որ հայկական կողմն ուրախ է ավարտել գործարքը ՔոնթուրԳլոբալի հետ, որը ստուգված և փորձառու սեփականատեր է և ողջ աշխարհում էներգաարտադրող օբյեկտների օպերատոր:
Նախարարը համոզմունք է հայտնել, որ ՔոնթուրԳլոբալ ընկերությունը հաջողությամբ կկառավարի և գերազանց շահագործման վիճակում կպահի այս կարևոր էներգետիկ համալիրը: Նա նաև գոհունակություն է հայտնել ընկերության ներդրումային ծրագրերից, որոնք թույլ կտան առաջիկա տարիներին բարձրացնել Հայաստանի էներգետիկայի համակարգի կայունությունը, անվտանգությունն ու արտադրողունակությունը։
Հայաստանում ԱՄՆ–ի ամենախոշոր ներդրումային նախագիծն այս տարվա հունիսին Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությանը «Որոտան կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի վաճառքի` 180 մլն դոլարանոց գործարքն է (կասկադի էլեկտրակայաններում արտադրված 1կՎտ ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում)։
Որոտան կասկադ հիդրոէլեկտրակայանների համալիրը գտնվում է Հայաստանի հարավում և ունի համակարգակազմավորող նշանակություն երկրի էներգետիկայի համար։
Կասկադի գումարային սահմանված հզորությունը կազմում է 404,2 մՎտ, իսկ միջին տարեկան նախագծային արտադրությունը` 1,16 մլրդ կՎտ/ժ։
Կասկադը բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայաններից` «Սպանդարյանի» (սահմանված հզորությունը` 76 մՎտ), «Շամբի» (171 մՎտ) և «Տաթևի» (157.2 մՎտ)։ -0-