ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է որոշ սպառողական վարկերի վարկավորման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է որոշ սպառողական վարկերի վարկավորման պայմանները։ Այս մասին հայտնում է Բանկի մամուլի ծառայությունը։
Բանկը վերջին տարիների ընթացքում առաջատար է ֆիզիկական անձանց սպառողական վարկավորման պորտֆելի ծավալներով և մտադիր է պահպանել իր առանցքային դիրքերը՝ առաջարկելով պրոդուկտների լայն շրջանակ հաճախորդների բոլոր սեգմենտների համար։
Հաճախորդների կարիքները առավելապես բավարարելու նպատակով, հատկապես երկրում հայտարարված արտակարգ դրության ժամանակաշրջանում, Բանկը նվազեցրել է ոչ միայն առանց գույքի գրավադրման սպառողական վարկերի տոկոսադրույքը 1%-ով, այլ նաև վարկի տրամադրման և ամսական սպասարկման վճարները։
Արդյունքում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում սպառողական վարկ կարելի է ձևակերպել տարեկան 12%-ից մինչև 18,6% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 14,5% - 24%), 100 հազար ՀՀ դրամից մինչև աշխատավարձի 12-ապատիկի չափով, 6 ամսից մինչև 5 տարի մարման ժամկետով:
Բարելավվել են նաև ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերի տրամադրման պայմանները։ Մասնավորապես, նվազեցվել է վարկի սպասարկման ամսական վճարը։ Այսպիսով, հաճախորդները կարող են օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերից՝ գրավի գնահատված արժեքի մինչև 150% գումարի չափով՝ տարեկան 1%-ից մինչև 13,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 16,5% - 24%), 80 օրից մինչև 5 տարի մարման ժամկետով:
Սպառողական վարկավորման համար, բացի նշված պայմաններից, գործում են նաև այլ միջնորդավճարներ։
Առավել մանրամասն տեղեկատվություն սպառողական վարկերի պայմանների և սակագների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–