ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բրոքերային գործարքներ կատարելու նոր ծառայություն
17.06.2020,
14:59
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բրոքերային գործարքներ կատարելու նոր ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․ /ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բրոքերային գործարքներ կատարելու նոր ծառայություն` Ռուսաստանի և արտերկրի արժեթղթերի շուկաներին էլեկտրոնային հասանելիություն Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои Инвестиции» բջջային հավելվածի միջոցով, որոնք հասանելի են հետևյալ հարթակներում՝ iOS, Android:
Quik առևտրային հարթակին հեռահար հասանելիությունը հաճախորդին ընձեռում է բորսայական սակարկություններին անմիջական մասնակցության հնարավորություն: Բջջային հավելվածի միջոցով հաճախորդը կարող է առցանց եղանակով ներդրումներ կատարել արժեթղթերում աշխարհի ցանկացած կետից:
Ծառայությունից կարող են օգտվել 18 տարին լրացած բոլոր ֆիզիկական անձինք:
Quik համակարգը և բջջային հավելվածը հաճախորդին հնարավորություն են տալիս ինքնուրույն.
Բրոքերային հաշիվ բացելու համար հաճախորդը պետք է ներկայացնի.
Մանրամասները կարելի է գտնել Բանկի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

- Ուսումնասիրել Ռուսաստանի և արտերկրի արժեթղթերի շուկաների ֆինանսական գործիքները,
- Կնքել գործարքներ,
- Հետևել յուրաքանչյուր գործարքի ֆինանսական արդյունքներին և ամբողջ պորտֆելին:
Բրոքերային հաշիվ բացելու համար հաճախորդը պետք է ներկայացնի.
- Անձնագիր,
- Սոցիալական քարտ/ID քարտ
- Դրամական միջոցների ծագման աղբյուրի մասին տեղեկանք: