Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2015 թ.–ի հունվար–փետրվարին աճել է 9,9 տոկոսով և կազմել 1 917,7 մլն դրամ
02.04.2015,
17:23
Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2015 թ.–ի հունվար–փետրվարին կազմել է 1 917,7 մլն դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9,9 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2015 թ.–ի հունվար–փետրվարին կազմել է 1 917,7 մլն դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9,9 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Միաժամանակ նշված ժամանակահատվածում արտադրվել է 81,6 կգ ոսկերչական զարդ` 2014 թ.–ի հունվար–փետրվարին արտադրված 91,5 կգ–ի դիմաց։
Հայաստանում ադամանդի արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8 664 կարատ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 551 կարատի փոխարեն։
Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը հունվար–փետրվարին կազմել է մոտ 22,4 մլն դոլար (31,7 տոկոսի անկում), իսկ ներկրումը` 10,6 մլն դոլար (80,7 տոկոսի անկում)։ –0–