Գյուղատնտեսական ապրանքների հերթական տոնավաճառը կբացվի Երևանում
29.05.2014,
19:19
Գյուղատնտեսական արտադրանքի հերթական սեզոնային տոնավաճառ կբացվի հունիսի 8–ին Երևանում, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Գյուղատնտեսական արտադրանքի հերթական սեզոնային տոնավաճառ կբացվի հունիսի 8–ին Երևանում, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Ըստ նրա` տոնավաճառը կբացվի Կասյանի փողոցի հարակից հրապարակում` Արաբկիր վարչական շրջանում, իսկ նմանատիպ տոնավաճառ ավելի ուշ կկազմակերպվի նաև «Կենտրոն» վարչական շրջանի «Մալիբու» սրճարանի մերձակա տարածքում։
«Տվյալ պահին մենք քաղաքապետարանի հետ Երևանի վարչական այլ շրջաններում տոնավաճառների անցկացման ուղղությամբ քննարկումներ ենք վարում»,– ասաց Մակարյանը։
Փոխնախարարը հայտնեց, որ Կասյան փողոցում տոնավաճառի բացումը կուղեկցվի համերգային ծրագրով, իսկ երեխաների համար այդ օրը հատուկ միջոցառումներ կկազմակերպվեն։
Գյուղատնտեսական տոնավաճառին կմասնակցեն ֆերմերներ գրեթե բոլոր մարզերից։ Առավել մեծ թվով մասնակիցներ կլինեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերից։
Մակարյանը նշեց, որ այս տարի կկատարվի ֆերմերների էլեկտրոնային գրանցում, նրանց կտրվի նրանց ներկայացրած ապրանքի մասին տեղեկատվություն պարունակող համապատասխան հավաստագիր։
Տոնավաճառի արտադրանքին ծանոթանալ և նրանց կոնտակտային տվյալները ստանալ ցանկացողները կարող են նաև այցելել farmers.am հատուկ կայքը։
Տոնավաճառները կգործեն մինչև տարեվերջ։
Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց Մակարյանը, 2013 թվականին «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում կազմակերպվել է 63 տոնավաճառ, որոնց մասնակցել է 5000 ֆերմեր, իսկ Կասյան փողոցում անցկացվել է 48 տոնավաճառ, որոնց մասնակցել է 5500 ֆերմեր։ -0-