Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում ՌԴ միջոցներով գյուղատնտեսական խոշոր նախագիծ կիրականացվի. դեսպան

23.03.2015, 16:05
Հայաստանի Տավուշի մարզում խոշոր գյուղատնտեսական խոշոր նախագիծ կիրականացվի UNDP–ի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների կայունության ամրապնդում» հնգամյա ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Ռուսաստանը, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
Հայաստանում ՌԴ միջոցներով գյուղատնտեսական խոշոր նախագիծ կիրականացվի. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Տավուշի մարզում խոշոր գյուղատնտեսական խոշոր նախագիծ կիրականացվի UNDP–ի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների կայունության ամրապնդում» հնգամյա ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Ռուսաստանը, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Մարտի 18–ին Երևանում ստորագրվել է համաձայնագիր, որի շրջանակում Ռուսաստանն ավելի քան 5 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ–ի զարգացման ծրագրով (UNDP) հնգամյա նախագծի շրջանակում Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների զարգացման համար։

«Ծրագրի շրջանակում կձևավորվի գյուղատնտեսական մեքենաների չորս պարկ, կկառուցվեն մոտ 90 էներգախնայող և ջրախնայող ջերմոցներ, կտնկվեն 120 հեկտար նոր մրգատու և խաղողի այգիներ, աշխատանքներ կիրականացվեն պտղատու կուլտուրաների բերքատվությունը բարձրացնելու ուղղությամբ։ Նախատեսվում է ստեղծել 30 փոքր ժամանակակից ագրովերամշակող ձեռնարկություններ չիր, պանիր, պահածոներ և գինի արտադրելու համար», – ասել է Վոլինկինը։

Նրա խոսքով` կկառուցվի գյուղատնտեսական արտադրանքի հավաքման, պահեստավորման, պիտակավորման և վաճառքի երեք կենտրոն։

«Նախատեսվում է մշակել Ռուսաստան ուսումնական ճամփորդություններ կազմակերպելու ծրագրեր` գյուղատնտեսական մեխանիզացման, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և դրա արտահանման հնարավորությունների բացահայտման ոլորտում հայ մասնագետների որակավորումը բարձրացնելու համար։ Նախատեսված է նաև վերանորոգել ենթակառուցվածքի 10 օբյեկտ` մանկապարտեզներ, դպրոցներ, համայնքային կենտրոններ` էներգետիկ արդյունավետության տեխնոլոգիաները ցուցադրելու, օպերացիոն ծախսերը կրճատելու և ածխաթթու գազի արտանետումը նվազեցնելու համար», – նշել է Վոլինկինը։

Նրա խոսքով` 50 հեկտարի վրա կներդրվեն ջրախնայող տեխնոլոգիաներ, կաթիլային ոռոգման, հողի խոնավություն պահպանող համակարգեր։–0–