Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Երևանի գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային տոնավաճառների քանակը հնարավոր է ավելանա. Գյուղատնտեսության նախարարություն

14.05.2013, 20:17
Երևանի գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային տոնավաճառների քանակը հնարավոր է ավելանա, իսկ նախկինում գործող տոնավաճառները կբացվեն մայիսի վերջին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Երևանի գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային տոնավաճառների քանակը հնարավոր է ավելանա. Գյուղատնտեսության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային տոնավաճառների քանակը հնարավոր է ավելանա, իսկ նախկինում գործող տոնավաճառները կբացվեն մայիսի վերջին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

2011 թվականին գյուղմթերքի առաջին տոնավաճառը սկսել է գործել Արաբկիր վարչական շրջանում` Կասյան փողոցին հարող հրապարակում։ Տոնավաճառին ներկայացվել էր մոտ 40 տեսակի գյուղատնտեսական ապրանքներ երկրի 200 մենատնտեսություններից, այդ թվում` միրգ, բանջարեղեն, հատապտուղներ, մեղր և այլ արտադրանք։ Երկրորդ տոնավաճառը բացվել է 2012 թվականին` Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացի փողոցում։ Երրորդ տոնավաճառը բացվել է 201-ին` Երևանի «Մալիբու» սրճարանի տարածքում։

«Մենք տոնավաճառների հետ կապված հարցերը քննարկում ենք մայրաքաղաքի քաղաքապետարանի հետ, և եթե դրանց պահանջարկը մեծ լինի, հնարավոր է դրանց քանակն ավելանա»,– ասաց Մակարյանը։

Միաժամանակ նա պարզաբանեց, որ նախկինում գործող տոնավաճառները հավանաբար կբացվեն երկու շաբաթից։

«Կարող եմ ասել, որ հստակ աշխատանքը կվերսկսեն Կասյան փողոցի և Մաշտոցի պողոտայի տոնավաճառները»,– ասաց Մարկարյանը` ավելացնելով, որ Մովսես Խորենացի փողոցում գործող տոնավաճառը հնարավոր է տեղափոխվի այլ տարածք։  

Գյուղմթերքի տոնավաճառը կազմակերպվում է Հայաստանի նախագահի հանձնարարականով և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ` սպառողի համար գյուղմթերքը հասանելի դարձնելու նպատակով։ --0--