Երևանի Մետրոպոլիտենի նոր կայարանների բացում առաջիկայում չի նախատեսվում. տնօրեն
04.12.2012,
17:47
Երևանի Մետրոպոլիտենի նոր կայարանների բացում առաջիկայում չի նախատեսվում, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց մետրոպոլիտենի տնօերն Փայլակ Յայլոյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի Մետրոպոլիտենի նոր կայարանների բացում առաջիկայում չի նախատեսվում, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց մետրոպոլիտենի տնօերն Փայլակ Յայլոյանը։
Նրա խոսքերով` ներկայումս առաջնահերթություն է ոչ թե լայնացումը, այլ եղածի պահպանումը։
«Այսօր ամենակարևորը անվտանգության հարցերի լուծումն է, շարժասանդուղքների, օդափոխության սարքերի փոխումը և այլն։ Դա ավելի կարևոր է, քան նոր կայանների կառուցումը: Երևանի նման փոքր քաղաքի համար մետրոպոլիտենի առկայությունն արդեն դրական փաստ է»,- ավելացրեց նա:
2011թ.-ին Երևանի մետրոպոլիտենի ծառայություններից օգտվել է 17 մլն ուղևոր:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981թ.-ին: Ներկա պահին Երևանում գործում է մետրոյի տասը կայարան: Մետրոպոլիտենի բոլոր գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 13,4 կմ:
Ավելի վաղ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին 5 մլն եվրոյի չափով վարկ է հատկացրել Երևանի մետրոպոլիտենի վերազինման և վերակառուցման ծրագիրը շարունակելու համար:
ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 3-ին Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ֆինանսների նախարարության և «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից, իսկ Ազգային ժողովը դեկտեմբերին 3-ին վավերացրել է փաստաթուղթը:
Համաձայնագրի ստորագրումը նշանավորում է երևանյան մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը: Հիմնական շեշտը կդրվի մետրոյի թունելներում ջրի ներհոսքի վերացման և էլեկտրաէներգիայի էական տնտեսման վրա: Հատկացված միջոցները մասնավորապես կուղղվեն շարժակազմի վերանորոգմանը, մաշված ռելսերի և էներգամատակարարող բաղադրիչների վերականգնմանը, տեխնիկական սպասարկման գնացքի և թունելներ ներհոսող ջրերը արտամղող ջրային պոմպակայանների գնմանը:
Ծրագիրը թույլ կտա բարձրացնել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի արդյունավետությունը, սպասարկման որակը, ուղևորափոխադրումների անվտանգության մակարդակը:
2010թ.-ին ծրագրի առաջին փուլի իրականացումը նույնպես ֆինանսավորվել էր 15 մլն եվրո գումարի չափով ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և ԵՄ-ի կողմից և ուղղվել էր մետրոպոլիտենի հուսալիության բարձրացմանը, էներգաարդյունավետությանը և անվտանգությանը: Բացի այդ, ծրագրի առաջին փուլի իրականացումից հետո մնացած խնայողություններով ամբողջովին արդիականացվել և վերանորոգվել է 8 վագոն: --0--