Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

Երևանի փողոցներում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման ներդրումային ծրագիրը 10 մլն դոլար է կազմում

06.08.2013, 15:44
Երևանի փողոցներում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման ներդրումային ծրագիրը կազմում է 10 մլն դոլար, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ–ի (Parking city service) տնօրեն Վազգեն Հարությունյանը։
Երևանի փողոցներում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման ներդրումային ծրագիրը 10 մլն դոլար է կազմում
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի փողոցներում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման ներդրումային ծրագիրը կազմում է 10 մլն դոլար, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ–ի (Parking city service) տնօրեն Վազգեն Հարությունյանը։

«Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ–ն «Լոկատոր» ընկերության հետ համատեղ, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած մրցույթի արդյունքներով, աշխատանքներ կիրականացնի վճարովի կայանատեղիների զինման ուղղությամբ։ «Լոկատոր» ընկերությունն իր վրա կվերցնի կայանատեղիների կազմակերպման տեղեկատվական մասը։

«Ծրագիրն ամբողջովին կիրականացվի 2014 թվականի վերջին։ Այդ ժամանակ կստեղծվի 20 հազար կայանատեղի` զինված ստացիոնար և շարժական տեսախցիկներով»,– ասաց Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը։

Նա պարզաբանեց, որ առաջին 10 հազար կայանատեղիներն ընկերությունը կզինի առաջիկա վեց ամիսներին, իսկ մնացած 10 հազարը` մինչև հաջորդ տարվա վերջ։

Երևանի կենտրոնում վճարովի կայանատեղիներում կտեղադրվի 2 հազար տեսախցիկ։ Երևանի կենտրոնում արդեն ստեղծվել է օպտիկամանրաթելային ցանց` տեղեկություն հավաքելու, փոխանցելու և տվյալների բազայում 14 օր պահելու համար։ Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նախագծի շրջանակներում կտեղադրվի 5 հազար տեսախցիկ։

Հարությունյանն ասաց նաև, որ ծրագրով ներդրվել է շարժական տեսահսկողության համակարգ, որը բաղկացած է տեսախցիկներով և մեքենայի պետհամարանիշները ֆիքսելու կարողությամբ ու դրանք թվային ձևաչափով տվյալների բազա հաղորդելու հնարավորությամբ, ինչպես նաև տուգանքները չվճարած վարորդներով ավտոմեքենաները ֆիքսելու տեսախցիկներով զինված ավտոմեքենաներից։

Հարությունյանը միաժամանակ ավելացրեց, որ ավտոկայանատեղիի կազմակերպիչները չեն փոխհատուցելու վնասը ավտոմեքենաների հետ կապված ֆորսմաժորային հանգամանքների դեպքում։ Սակայն ավտոմեքենայի տերն իրավունք կունենա կայանատեղիի կազմակերպիչներից պահանջել հսկիչ տեսախցիկի տեսագրությունը։

«Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ–ի տնօրենը հայտնեց նաև, որ կայանատեղիի վճարումը, Հայաստանի օրենսդրության համաձայն, կիրականացվի միայն անկանխիկ եղանականով` տերմինալների, բանկում վճարման, ինչպես նաև կարճ հաղորդագրության միջոցով։

Կայանման առաջին տասը րոպեն, ըստ նրա, անվճար է լինելու, մեկ ժամը` 100 դրամ (շուրջ 25 ցենտ), մեկ օրը` 500 դրամ (մոտ 1.2 դոլար), կայանման մեկ շաբաթը կարժենա 1000 դրամ (2.4 դոլար), ամիսը` 2000 դրամ (մոտ 5 դոլար), իսկ կայանման տարեկան վճարումը կկազմի 12 հազար դրամ (մոտ 30 դոլար)։ Վճարման ժամանակ ավտոմեքենայի տերն անդորրագիր կստանա։ Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` նա հայտնեց նաև, որ որոշ ավտոմեքենաներ, օրինակ, շտապօգնության մեքենաները, կարող են չվճարել ավտոկայանման համար։ -0-