Երևանի քաղաքապետարանի բյուջեի հարկային մուտքերն արտաքին գովազդի հաշվին 2012 թ.–ին աճել են 25%–ով. վարչության պետ
13.02.2013,
17:49
Արտաքին գովազդի հաշվին Երևանի քաղաքապետարանի բյուջեի մուտքերը 2012 թվականին աճել են 25 տոկոսով` կազմելով 1 մլրդ 467 մլն դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արտաքին գովազդի հաշվին Երևանի քաղաքապետարանի բյուջեի մուտքերը 2012 թվականին աճել են 25 տոկոսով` կազմելով 1 մլրդ 467 մլն դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։
«Նախորդ տարի քայլեր են ձեռնարկվել արտաքին գովազդի համար միջոցների հավաքման գործընթացի օպտիմալացման վերաբերյալ։ Այսօր գովազդի գինը տատանվում է 2–ից մինչև 6.5 հազար դրամ` գովազդային ցուցանակի մեկ քառակուսի մետրի դիմաց»,– ասաց Բաղդասարյանը։
Նա նշեց, որ 2013 թվականին քաղաքապետարանը ծրագրում է տվյալ ոլորտի հարկային մուտքերը ավելացնել ևս 7 տոկոսով։
Բաղդասարյանը հիշեցրեց նաև, որ Երևանի բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ իրենց գովազդային վահանակների տեղադրումը չեն համաձայնեցնում քաղաքապետարանի հետ։ Ըստ նրա, 2012 թվականին Հայաստանի խորհրդարանը համապատասխան օրենսդրական լրացումներ է ընդունել, և խախտողներն այսուհետ կտուգանվեն մինչև 100 նվազագույն աշխատավարձերի չափով։
Նա ավելացրեց, որ շուտով կսկսեն տուգանել նաև այն քաղաքացիներին, ովքեր հայտարարություններ են փակցնում դրանց համար չնախատեսված տեղերում։ -0-