Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Երևանում երթուղային տաքսիներով և ավտոբուսներով երթևեկության 150 դրամ նոր սակագինը գործողության մեջ կմտնի հուլիսի 20–ից

18.07.2013, 14:25
Հուլիսի 20–ից Երևանի բնակիչները ավտոբուսներով և միկրոավտոբուսներով երթևեկության դիմաց 150 դրամ կվճարեն` գործող 100 դրամի փոխարեն, հինգշաբթի  ասաց մայրաքաղաքի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանը։
Երևանում երթուղային տաքսիներով և ավտոբուսներով երթևեկության 150 դրամ նոր սակագինը գործողության մեջ կմտնի հուլիսի 20–ից
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 20–ից Երևանի բնակիչները ավտոբուսներով և միկրոավտոբուսներով երթևեկության դիմաց 150 դրամ կվճարեն` գործող 100 դրամի փոխարեն, հինգշաբթի  ասաց մայրաքաղաքի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանը։

«Տրոլեյբուսով երթևեկության արժեքը կկազմի 100 դրամ` գործող 50 դրամի փոխարեն»,–ասաց նա։

Ըստ նրա` մետրոյի երթևեկության սակագինը կմնա անփոփոխ (100 դրամ)։

Գազով աշխատող երթուղային տաքսիների երթևեկության գնի բարձրացումը կապված է այն բանի հետ, որ Հայաստանում հուլիսի 7–ից գործում են բնական գազի նոր սակագներ, որոնք սահմանվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)` նախկին 132 հազար դրամի փոխարեն։

Ինչպես ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել էին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, քաղաքապետարանում հայտեր էին ստացվել տվյալ ոլորտի մի քանի տնտեսվարող սուբյեկտների կողմից հասարակական տրանսպորտի երթևեկության գները բարձրացնելու վերաբերյալ, նրանք առաջարկել են սակագինը բարձրացնել` դարձնելով 200 դրամ (41 – 410,30 դրամ է). -0-