Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Եվրագոտու տնտեսական տրամադրությունների ցուցիչը հուլիսին ավելացել է

31.07.2013, 13:42
Եվրագոտու գործնական կլիմայի ցուցիչը (BCI) հուլիսին ավելացել է 0,14 կետով` կազմելով 0,53 կետ, իսկ տնտեսական տրամադրությունների ցուցիչը (ESI) աճել է 1,2 կետով `կազմելով 92,5 կետ։ Այդ մասին հաղորդում է Банки.ру–ի հատուկ թղթակիցը Բրյուսելից։ ԵՄ–ում ESI–ի ցուցիչն աճել է 2,4 կետով` հասնելով 95 կետի։
Եվրագոտու տնտեսական տրամադրությունների ցուցիչը հուլիսին ավելացել է
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու գործնական կլիմայի ցուցիչը (BCI) հուլիսին ավելացել է 0,14 կետով` կազմելով 0,53 կետ, իսկ տնտեսական տրամադրությունների ցուցիչը (ESI) աճել է 1,2 կետով `կազմելով 92,5 կետ։ Այդ մասին հաղորդում է Банки.ру–ի հատուկ թղթակիցը Բրյուսելից։ ԵՄ–ում ESI–ի ցուցիչն աճել է 2,4 կետով` հասնելով 95 կետի։

Տնտեսական տրամադրությունը բարելավվել է եվրագոտու հինգ խոշորագույն տնտեսություններից չորսում`Իտալիայում (+2,9 կետ), Իսպանիայում (+2,1 կետ), Ֆրանսիայում (+1,2 կետ) և Գերմանիայում (+0,7 կետ)։ Նիդեռլանդներում ESI ցուցիչն անսպասելիորեն կրճատվել է 2 կետով։

Սպառողական վստահությունն արդեն ութ ամիս շարունակ բարելավվում է հիմնականում գործազրկության մակարդակի նվազման և հետագա տնտեսական իրավիճակի վերաբերյալ դրական կանխատեսումների հաշվին։ –0–