Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԶԼՄ–ները հայտնում են «SAS» սուպերմարկետների ցանցում կատարվող ստուգումների պատճառները

24.01.2017, 11:45
Երևանում «SAS» սուպերմարկետների ցանցում կատարվող սոըգումները քաղաքական ենթատեքստ չունեն, այլ տուգանքի վճարումից խուսափելու հետևանք են, գրում է «Փաստ» թերթը։

ԶԼՄ–ները հայտնում են «SAS» սուպերմարկետների ցանցում կատարվող ստուգումների պատճառները

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանում «SAS» սուպերմարկետների ցանցում կատարվող սոըգումները քաղաքական ենթատեքստ չունեն, այլ տուգանքի վճարումից խուսափելու հետևանք են, գրում է «Փաստ» թերթը։

«Հարկային մարմինները հայտնաբերել են չգրանցված աշխատողների, ովքեր աշխատել են բոլոր հինգ խանութներում։ Գրանցվել են նաև ՀԴՄ կտրոններ չտալու բազմաթիվ դեպքեր։ Հսկայական անհամապատասխանություններ են հայտնաբերվել նեև դրամարկղերում և համակարգիչներում»,– գրում է պարբերականը, ավելացնելով, որ սուպերմարկետների ցանցը տուգանվել է 20 մլն դրամով։ 

Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, «SAS» սուպերմարկետների ցանցը չի կատարել դատարանի որոշումը և չի վճարել տուգանքը, ինչի հետևանքով էլ կրկին ստուգումներ են սկսվել։ 

Նախորդ շաբաթ ԶԼՄ–ներում հաղորդում էր ստացվել, որ Երևանում փակվել են «SAS» ցանցի երկու սուպերմարկետներ։ Դրանք փակվել են Հայաստանի պետեկամուտների կոմիտեի անցկացրած հարկային ստուգման հետևանքներ։

«SAS» սուպերմարկետների ցանցն ընդգրկված է Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «SAS group»–ի կազմում։ -0-