ԶԵԱԲ ղեկավար. «պրագմատիկ եվրասիականության» ինտեգրացիոն մոդելը` ԱՊՀ երկրների տնտեսությունների արդիականացման գործիք
24.05.2013,
13:05
Ինտեգրումն ինքնանպատակ չէ, այլ նպատակներին հասնելու գործիք, որից հիմնականը ՄՏՏ–ի և ԱՊՀ–ի ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման բնագավառում, ուրբաթ հայտարարել է Զարգացման եվրասիական բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովն Աստանայի տնտեսական համաժողովում։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Ինտեգրումն ինքնանպատակ չէ, այլ նպատակներին հասնելու գործիք, որից հիմնականը ՄՏՏ–ի և ԱՊՀ–ի ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման բնագավառում, ուրբաթ հայտարարել է Զարգացման եվրասիական բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովն Աստանայի տնտեսական համաժողովում։
Ինչպես նշում է ԶԵԱԲ–ի մամուլի ծառայությունը, իր ելույթում ԶԵԱԲ ղեկավարը շարադրել է եվրասիական ինտեգրման զարգացման մոտեցումներն ու գաղափարները, որոնք «եվրասիական պրագմատիզմ» է անվանել։ Նա նշել է, որ առանց դրանց իրագործման բարդ կլինի զարգացնել և ընդլայնել տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացները։
Ֆինոգենովի խոսքով, եվրասիական ինտեգրումը պետք է ընդունակ լինի դիմանալ նավթի ցածր գնի դեպքում, և նման կայունություն կարող է ապահովել «ինտեգրումը ներքևից»` դրանք ապրանքների, աշխատանքի ծառայությունների և կապիտալի փոխշահավետ հոսքերն են։
«Կայունության կարևորագույն գործոն կարող է դառնալ միայն ապագա Եվրասիական միության մի շարք երկրներում միահյուսված ակտիվներ ունեցող անդրսահմանային ընկերություններն ու հոլդինգները, որոնք երկարաժամկետ տնտեսական ինտեգրման հիմք են ձևավորում»,– ասել է նա։
ԶԵԱԲ–ի վարչության նախագահի կարծիքով, կոոպերացիան խթանել և փոխադարձ անդրազգային ընկերություններ ստեղծել ՄՏՏ–ի արտադրողների կոնսոլիդացված մուտքով համաշխարհային շուկա իմաստ ունի այնտեղ, որտեղ արդեն համեմատական և մրցակցային առավելություններ կան։
«Հետխորհրդային տարածքում նավթագազային հատվածից դուրս նման ճյուղերը 10-12–ն են։ Դա սև և գունավոր մետաղագործությունն է, կոքսոքիմիան, պարարտանյութերը, էներգետիկ և երկաթուղային մեքենաշինությունը, ծանր ավտոմեքենաշինությունը, ավիա– և ուղղաթիռաշինությունը, տիեզերական ճյուղը և ագրոարդյունաբերական համալիրը, հատկապես, հացահատիկի արտադրությունը»,– ասել է նա։
Այդ համատեքստում Ֆինոգենովը նշել է ֆինանսական առաջատար ինստիտուտների և ֆինանսական ոլորտի ինտեգրման կարևոր դերը։ «Ֆինանսական շուկաների միավորումը երկարաժամկետ նախագիծ է, և դրա իրագործման համար կարող է շուրջ 5-10 տարի պահանջվել»,– ասել է նա` նշելով միաժամանակ այդ ուղղության առաջխաղացումը։
Բացի այդ, նրա կարծիքով, շուկաների, ռեսուրսների և ակտիվների միավորումը կարող է ծառայել տարածաշրջանի բոլոր երկրների առջև կանգնած խնդրի լուծմանը` արդյունաբերության` որպես տնտեսության շարժիչ ուժի վերածնմանը: Սակայն դրա համար անհրաժեշտ է անցկացնել ընդհանուր արդյունաբերական և գիտատեխնիկական քաղաքականություն, որը հաշվի կառնի ոչ միայն առանձին երկրների շահերը, այլ նաև ինտեգրացիոն միավորման բոլոր անդամ երկրների կարիքները:
Ֆինոգենովը կարևորել է նաև այն, որ Ռուսաստանը չդառնա ինտեգրման միակ շարժիչ ուժը:
«Չնայած տարածաշրջանում որպես խոշորագույն տնտեսություն համարվող Ռուսաստանի ակնհայտ գերիշխող դերին` անհրաժեշտ են նաև այլ լոկոմոտիվներ և ակտիվ մասնակիցներ: Այս առումով շատ կարևոր է Ղազախստանի ակտիվ դերի պահպանումը»,– նշել է նա:
ԶԵԱԲ–ի ղեկավարը եվրասիականությունը բաց նախագիծ և բաց գաղափարախոսություն է համարում ու երկու «եվրասիական ինտեգրում» է առանձնացնում։
«Դրանցից մեկն անցնում է հետխորհրդային տարածքում։ Երկրորդը ողջ մայրցամաքի մասշտաբ ունի։ Խնդիրն այն է, որ երկու գործընթացն էլ մեր օգտին աշխատեն։ Տնտեսական և տեխնոլոգիական մերձեցման ներուժը հետխորհրդային աշխարհում զգալի է, բայց ոչ անսահման։ Մեծ շահեր կարող են լինել ավելի խորը տնտեսական ինտեգրումից ինչպես արևմտյան (Եվրամիություն), այնպես էլ արևելյան ուղղություններով (Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Հարավ–Արևելյան Ասիա)»,– ասել է նա։
Ֆինոգենովը կարևորել է նաև այն, որ եվրոպական և հետխորհրդային ինտեգրումը չպետք է դիտարկվեն որպես փոխբացառող։
«Հակառակը, ԱՊՀ ամուր Մաքսային միության ձևավորումը կարող է քայլ դառնալ Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհին, քանի որ Մաքսային միությունը կարող է ավելի արդյունավետ և ուժեղ գործընկեր դառնալ ԵՄ–ի համար, քան առանձին երկրները»,– ավելացրել է նա։
Զարգացման Եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: ԶԵԱԲ-ի ներդրումային պորտֆելը բաղկացած է 20 նախագծերից Ռուսաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում և գերազանցում է 1,5 միլիարդ դոլարը:-0-