Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը դարձել է ԶԼՄ–ների համար ԵԱԶԲ–ի հատուկ անվանակարգի դափնեկիր

25.12.2023, 19:23
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը դարձել  է «Եվրասիական զարգացման բանկի ԶԼՄ–ների IX ստեղծագործական մրցույթի» դափնեկիր «Թեմային նվիրվածության համար» հատուկ անվանակարգում
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը դարձել է ԶԼՄ–ների համար ԵԱԶԲ–ի հատուկ անվանակարգի դափնեկիր

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը դարձել  է «Եվրասիական զարգացման բանկի ԶԼՄ–ների IX ստեղծագործական մրցույթի» դափնեկիր «Թեմային նվիրվածության համար» հատուկ անվանակարգում։

Հաղթողներին ընտրել է Փորձագիտական խորհուրդը, որում ներառված են ԵԱԶԲ բոլոր 6 մասնակից երկրների Ժուռնալիստների միությունների ղեկավարներն ու Եվրասիական տարածքի առաջատար մեդիամենեջերները։

«ԱՌԿԱ–ն Հայաստանի Հանրապետությունում գործող եզակի և, իր տեսակի մեջ, միակ լրատվական գործակալությունն է։ Լրատվական ժապավենի լուրերն ամեն օր հայտնվում են բարձրագույն ղեկավարության մոնիտորինգում։ Օբյեկտիվությունը, գործարար օրակարգին տիրապետելու մակարդակն ու լուսաբանվող թեմաների թիվն այն է, ինչ ստիպում է ընթերցել «ԱՌԿԱ»–ի ժապավենն օրական մի քանի անգամ», – հայտարարել են միջոցառման կազմակերպիչները։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (www.arka.am) գործում է 1996թ․–ի մայիսի 1–ից, այն Հայաստանի առաջատար ԶԼՄ–ներից է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգում ներառված են նաև www.teleсom.arka.am հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների պորտալը և www.teleсom.arka.am ֆինանսաբանկային պորտալը։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալության տեղեկատվությունը կանոնավոր կերպով ստանում և օգտագործում են պետական և կոմերցիոն կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, կոնսալտինգային ընկերություններ, դեսպանություններ, զանգվածային լրատվության միջոցներ։–0–