Անդամակցությունը ԵԱՏՄ–ին հսկայական առավելություն է տալիս Հայաստանին և գրանցվող տնտեսական թռիչքի պատճառն է. Օվերչուկ
19.06.2023,
11:39
Հայաստանի տնտեսական հաջողությունները կենդանի օրինակ են և վկայում են Ռուսաստանի ղեկավարության կողմից իր հարևաններին առաջարկած ինտեգրացիոն կուրսի ճիշտության մասին, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական հաջողությունները կենդանի օրինակ են և վկայում են Ռուսաստանի ղեկավարության կողմից իր հարևաններին առաջարկած ինտեգրացիոն կուրսի ճիշտության մասին, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ես նույնիսկ չեմ ուզում մտածել Հայաստանի և Ռուսաստանի միջև խզման հնարավոր հետևանքների մասին, դրանք չափազանց ակնհայտ են», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանն արդյոք մնու՞մ է Հայաստանի համար կարևոր առևտրային գործընկեր, թե՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ նայում է դեպի Արևմուտք`Օվերչուկն ասել է, որ Փաշինյանը և՛ Կրեմլում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, և՛. Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում միանշանակ հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և երկրի բուռն տնտեսական աճի հիմնական պատճառը։
«Անդամակցությունը ԵԱՏՄ–ին, այն է` մաքսատան բացակայությունը, անխոչընդոտ միջավայրը, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, հասանելիությունը ԵԱՏՄ խոշոր շուկա. այս ամենը Հայաստանին տալիս է հսկայական առավելություն և պատճառ է հանդիսանում այն տնտեսական թռիչքի պատճառը, որը գրանցում է այսօր մեզ շատ հարազատ երկիրը»,- ավելացրել է ՌԴ փոխվարչապետը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա չորս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2022 թվականի առաջին չորս ամիսների համեմատ աճելով 2,3 անգամ։ Միաժամանակ արտահանման ծավալը կազմել է 1,1 մլրդ դոլար՝ աճելով 3,8 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 1 մլրդ դոլար՝ գրանցելով 50,5 տոկոս աճ։-0-