Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Արևմուտքի և ՌԴ-ի միջև առճակատումն ակտուալ է դարձրել «հետխորհրդային տարածք» հասկացությունը. Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

17.04.2023, 10:45
Գլոբալ Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև առճակատման մթնոլորտում կրկին ակտուալ է դառնում «հետխորհրդային տարածք» հասկացությունը, հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը
Արևմուտքի և ՌԴ-ի միջև առճակատումն ակտուալ է դարձրել «հետխորհրդային տարածք» հասկացությունը. Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. Գլոբալ Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև առճակատման մթնոլորտում կրկին ակտուալ է դառնում «հետխորհրդային տարածք» հասկացությունը, հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

«Կյանքը ցույց է տալիս ընդհանուր տնտեսական և, ոչ պակաս կարևոր, ընդհանուր քաղաքակրթական տարածքի պահպանման և հետագա զարգացման հրատապ անհրաժեշտությունը: ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության տարում մասնակից երկրների փորձագիտական համայնքներն ակնկալում են, որ Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի նոր գաղափարներ և նոր մոտեցումներ գեներացնելու համար», - ասել է Սաֆարյանը «Հայաստանն ու Եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» խորագրով քննարկման ժամանակ:

Փորձագետի խոսքով՝ հայ հասարակությունն իշխանություններից այնպիսի արտաքին քաղաքականություն է ակնկալում, որը կկարողանա Հայաստանը զերծ պահել արտաքին ռիսկերից, հարվածներից ու ճգնաժամերից։

«Զգույշ և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի Հայաստանի՝ որպես հավատարիմ դաշնակցի և ազնիվ, վստահելի գործընկերոջ իմիջի ամրապնդմանը»,- ասել է Սաֆարյանը։-0-