Արտոնյալ համաձայնագիրը ԵԱՏՄ–ի և Չինաստանի միջև կարող է բացասաբար ազդել Հայաստանի ՀՆԱ–ի վրա. վնասը կարող է հասնել 26 մլն դոլարի

Արտոնյալ համաձայնագիրը ԵԱՏՄ–ի և Չինաստանի միջև կարող է բացասաբար ազդել Հայաստանի ՀՆԱ–ի վրա. վնասը կարող է հասնել 26 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. Արտոնյալ համաձայնագիրը ԵԱՏՄ–ի և Չինաստանի միջև կարող է բացասաբար ազդել Հայաստանի ՀՆԱ–ի վրա։

«ԵԱՏՄ–ի զարգացումը 2022+։ ռազմավարական խնդիրներ և ժամանակի պահանջները» խորագրով Միջազգային գործերի ռուսական խորհրդի հրապարակած զեկույցում նշվում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի առևտրային կապերի խզումը` տնտեսական աճի ապահովման քայլերից մեկը ռուսական արտահանման վերակողմնորոշումն է դեպի նոր շուկաներ, այդ թվում`նոր գործընկերների հետ ԵԱՏՄ–ի կապերի զարգացման հաշվին։

«Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այն, թե ինչպես կազդի առևտրային հոսքերի փոփոխությունը ԵԱՏՄ–ի մասով Ռուսաստանի գործընկերների տնտեսությունների վրա, և ինչպիսի միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել հնարավոր բացասական հետևանքները փոխհատուցելու համար։ Օրինակ, ԵԱՏՄ–ի և Չինաստանի միջև արտոնյալ համաձայնագրի ձևավորման դեպքում Ղազախստանի ՀՆԱ–ն բացարձակ մեծությամբ կկազմի տարեկան մինչև 1 մլրդ դոլար (+0,56%), Ռուսաստանինը` մինչև 3,7 մլրդ դոլար (+0,22%), բայց Հայաստանի կորուստները կարող են հասնել 26 մլն դոլարի (-0,19%), Բելառուսինը` մինչև 410 մլն դոլար (-0,65%), Ղրղըզստանինը` մինչև 12,7 մլն դոլար (-0,15%)` ըստ Արտաքին առևտրի համառուսական ակադեմիայի հաշվարկների», – նշվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ հաշվի առնելով նման անհամաչափությունը` կարելի է ենթադրել, որ երրորդ երկրների հետ ինտեգրման արդյունքում Միության «փոքր» երկրների բացասական էֆեկտները կարող են հարթվել ԵԱՏՄ–ի ներսում խոչընդոտների նվազման արդյունքում գրանցված օգուտի հաշվին։

«Բացի այդ, հաշվի առնելով երրորդ երկրների հետ ինտեգրման արդյունքում Ռուսաստանի և Ղազախստանի զգալի օգուտը բացարձակ մեծություններով` կարելի է նախատեսել Հայաստանի, Բելառուսի և Ղրղըզստանի կորուստների փոխհատուցման որոշակի մեխանիզմ, որոնց համար նման մեծությունները շատ զգալի են», – նշվում է զեկույցում։

Պաշտոնական վիճակագրական տվյալներով, 2022թ.–ին Հայաստանի տնտեսության աճը կազմել է 12,6%։ ՀՆԱ–ի չափը բնակչության մեկ շնչի հաշվով 2021թ.–ին գրանցված 4679 դոլարից ավելացել է` հասնելով 6569 դոլարի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:00 01.06.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×