Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ավելանում է ՀՀ-ում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի օգտագործման պահանջարկը

09.06.2023, 10:17
2023 թ.-ի մարտահրավերներից և միաժամանակ հնարավորություններից է տարածաշրջանի երկրների տրանսպորտային և լոգիստիկ կարողությունների ընդլայնումը
Ավելանում է ՀՀ-ում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի օգտագործման պահանջարկը
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Ավելանում է արտաքին շուկաներ բեռների միջազգային փոխադրման նոր երթուղիների օգտագործման պահանջարկը, ինչպիսինն է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, որը ներառում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում, Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին և այլն: Այս մասին հայտարարվել է «Տրանսպորտային լոգիստիկան Եվրասիայում» խորագրով քննարկման ժամանակ:

Նշվում է, որ 2023 թ.-ի մարտահրավերներից և միաժամանակ հնարավորություններից է տարածաշրջանի երկրների տրանսպորտային և լոգիստիկ կարողությունների ընդլայնումը։

ԵԱՏՄ բոլոր երկրներում իրականացվում են ենթակառուցվածքների զարգացման երկարաժամկետ ծրագրեր, ինչի կապակցությամբ ակտուալ են դառնում դրանց իրականացման սինքրոնացման և ներդաշնակեցման հարցերը (այդ թվում՝ մաքսային կարգավորման հարցերը):

Ֆինանսավորման համար տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների գրավչության ավելացումը մեծապես կախված է դրանց շահագործումից ստացված դրամական հոսքերի գեներացման կարողությունից: Միջազգային փորձը վկայում է վճարովի հիմունքներով ենթակառուցվածքի կառուցման և շահագործման ներուժի մասին՝ օդանավակայաններ, մայրուղիներ և երկաթուղիներ, նավահանգստային տերմինալներ, լոգիստիկ կենտրոններ և նույնիսկ սահմանների հատման կետեր:

ԵԱՏՄ երկրները հսկայական և մեծ մասամբ ներմայրցամաքային տարածք է՝184 միլիոն բնակչությամբ։ Ենթակառուցվածքների զարգացումն ու հասանելիությունը, տրանսպորտային փոխկապակցվածությունն ուղղակիորեն ազդում են սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերի վրա։ Շատ բան արդեն արվել է երկրների կողմից, սակայն ժամանակակից մարտահրավերները պահանջում են նոր հայացքներ, նոր մոտեցումներ։-0-