ԵԱՏՄ երկրները 93%-ով ապահովված են պարենով. ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության բաժնի ղեկավար
15.05.2023,
17:37
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պարենային ապահովումը հասել է 93%-ի
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պարենային ապահովումը հասել է 93%-ի։ Այս մասին «МИР 24»հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության և միջպետական նախագծերի բաժնի ղեկավար Մարիա Բայգոտը, հաղորդում է ԱՊՀ ինտերնետ պորտալը։
«Պարենային անվտանգության ապահովման և, մասնավորապես, ԵՏՀ-ն գյուղատնտեսական և պարենային ապրանքներով ապահովման հարցերով մենք զբաղվում ենք 2012 թվականից, երբ ստեղծվեց հանձնաժողովը, և մեծ ուշադրություն ենք դարձնում այս հարցին: Ամեն տարի անցկացնում ենք մշտադիտարկում և տեսնում ենք դրական դինամիկա: Ապահովումը հիմնական ինը գյուղմթերքի մասոով հասել է գրեթե 93 տոկոսի 2022 թվականին: Բայց, օրինակ, 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 88,6 տոկոս»,- ասել է Բայգոտը:
Նրա խոսքով, միության անդամ երկրները հիմնականում ապահովված են բոլոր ապրանքներով։
Ինչպես նշել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության և միջպետական նախագծերի բաժնի ղեկավարը, ապահովման բավականին բարձր մակարդակ կա (100%-ից ավել) հացահատիկի, բուսական յուղերի և մսամթերքի մասով։ Ապահովման ավելի քան 95% է կաթնամթերքի, շաքարավազի, բանջարեղենի մասով։ Ընդ որում, մրգերի և հատապտուղների մասով ցուցանիշը չի հասնում նույնիսկ 50%-ի։ Միաժամանակ, ըստ Բայգոտի, Հայաստանն ու Ղրղըզստանն ապահովված են և ապրանքի այս տեսակը մատակարարում և արտահանում են Միության երկրների շուկաներ:
Նա նաև նշել է գյուղատնտեսական արտադրանքի աճը։ Ընդհանուր առմամբ, Միությունում 2022 թվականին աճը կազմել է 9,4%, Ռուսաստանի Դաշնությունում՝ ավելի քան 10%, Բելառուսի Հանրապետությունում՝ 3,6%։ Միության անդամ երկրներից յուրաքանչյուրը հատուկ ուշադրություն է դարձնում պարենային անվտանգության ապահովմանը։ Բոլորը փորձում են ավելացնել գյուղատնտեսական կուլտուրաների արտադրությունն ու ապրանք արտադրել երկրի ներսում։ Բայց, իհարկե, անվտանգությունը շատ հարաբերական է, այն բխում է բնակլիմայական, տնտեսական պայմաններից, ոլորտի տնտեսական զարգացումից։
«Ինչպես արդեն ասացի, Հայաստանում և Ղրղըզստանում զարգանում է մրգերի և հատապտուղների, բանջարեղենի արտադրությունը, նրանք չրեր են մատակարարում մեր ներքին շուկա: Բելառուսը մսի և կաթնամթերքի արտադրողն է, նրա արտադրության ծավալը 2,5 անգամ ավել է, քան անհրաժեշտ է ներքին սպառման համար: Իհարկե, Բելառուսն այս ապրանքներով դուրս է գալիս ԵԱՏՄ շուկա և երրորդ երկրներ: Ղազախստանն արտադրում է մակարոնեղեն, ձեթ: Ռուսաստանի Դաշնությունը մատակարարում և արտադրում է բուսայուղեր, մասնավորապես՝ արևածաղկի և հացահատիկ»,- ասել է Բայգոտը:
Նա հիշեցրել է, որ Միությունը նպատակ ունի ստեղծել ներսում մրցակցության հավասար պայմաններ։ Դրա համար ձևավորվել է նորմատիվաիրավական բազա, սահմանվել են պետական աջակցության մակարդակներ, որոնք այնպես են ազդում արտադրության և առևտրի վրա, որ բոլոր արտադրողները շուկայում ունենան հավասար մրցակցային պայմաններ։
«Մենք ԵՏՀ-ում ձևավորում ենք առաջարկի և պահանջարկի կանխատեսելի հաշվեկշիռներ, ձևավորում ենք կանխատեսումներ (բերքի համար, խմբ.), այդ թվում՝ արտադրության կանխատեսումներ՝ ելնելով նախորդ տարիների միտումներից՝ հիմնվելով Միության անդամ պետության կողմից մեզ տրամադրված տվյալների վրա։ Ելնելով այդ կանխատեսումներից՝ իրավիճակը բավականին դրական է, ամենուր նկատում ենք արտադրության որոշակի աճ։ Եթե խոսենք օպերատիվ տվյալների մասին, ապա ցանքն ընթանում է բնականոն հունով՝ ելնելով պետությունների բնական և եղանակային պայմաններից, - ասել է Բայգոտը:-0-