ԵԱԶԲ–ում նշել են ՀՀ–ում օգոստոսի գնաճի հիմնական գործոնը
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսին Հայաստանում գնաճը տարեկան կտրվածքով աճել է 1,3%-ով՝ նախորդ տարվա 1,4%-ից հետո, հիմնական գործոնը պարենային սեգմենտում գների դրական դինամիկան է, նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մակրոտնտեսական զեկույցում։
«Սննդամթերքի արժեքն աճել է երկրորդ ամիսն անընդմեջ (+1.0% օգոստոսին՝ նախորդ ամիս գրանցված +0.7%–ից հետո): Օգոստոսին ծառայությունների գների աճը փոքր-ինչ արագացել է՝ կազմելով 3,3% մեկ ամիս առաջ գրանցված 3,1%–ից հետո։ Միաժամանակ ակտիվացել է դեսինֆլյացիան ոչ պարենային սեգմենտում»,- ասվում է զեկույցում։
ԵԱԶԲ վերլուծաբանները նշում են, որ չնայած արագացմանը, գնաճը մնում է հանրապետության Կենտրոնական բանկի թիրախային միջակայքից ցածր։ Զեկույցում պահպանվել է գների աճի նախորդ կանխատեսումը՝ մինչև տարեվերջ 1,5%:
2024 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Ըստ Կենտրոնական բանկի այս տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գնաճն ակնկալվում է 0,9-1,3 տոկոսի սահմաններում, 2025 թվականի համար կանխատեսվում է 3,8-3,2 տոկոս, 2026թ․–ին՝ 3.7-4%.
Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3 տոկոս, 2025 թվականին՝ 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանում գները կաճեն 3,1 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2024 թվականին գնաճը Հայաստանում կկազմի 3%, իսկ 2025 թվականին դրամավարկային քաղաքականության մեղմացման պայմաններում այն կարագանա մինչև 3,5%։ Այս տարեվերջին ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ Հայաստանում գնաճը կկազմի 1,5%:Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:41 09.09.2024