Եվրասիական ինտեգրման նկատմամբ վստահությունը նվազել է. փորձագետը նշել է պատճառները
02.05.2023,
14:31
ԵԱՏՄ երկրների հասարակությունների կողմից եվրասիական ինտեգրման գործընթացի ընկալումը վերջին տարիներին զգալիորեն նվազել է
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. ԵԱՏՄ երկրների հասարակությունների կողմից եվրասիական ինտեգրման գործընթացի ընկալումը վերջին տարիներին զգալիորեն նվազել է։ Այս մասին ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը «Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հեռանկարները և Հայաստանի շահերը» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ։
Այսպես, նրա խոսքով, Հայաստանում 2012 թվականին ինտեգրմանը կողմ է արտահայտվել հարցվածների 61 տոկոսը, իսկ 2017 թվականին` արդեն 50 տոկոսը, Ռուսաստանում՝ 2012 թվականին՝ 72 տոկոսը, իսկ 2017 թվականին՝ արդեն 68 տոկոսը։
«Մենք՝ քաղաքական գործիչներս և տնտեսագետներս, պետք է հասկանանք, թե ինչու է դա տեղի ունենում: Ակնկալիքները, ըստ երևույթին, մեծ էին, և դրանք այնքան էլ արագ չեն իրականանում, իսկ ինտեգրումն ինքնին մի փոքր դանդաղել է: Այս ամենն ընկալվում է հասարակության կողմից և ազդում է լավատեսության և վստահության աստիճանի վրա»,- ասել է նա։
Պողոսյանն ընդգծել է, որ Ռուսաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ նկատմամբ հայ բնակչության վերաբերմունքը նույնպես որոշակիորեն վատացել է. 2018 թվականին հարցման մասնակիցների 87%-ը Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ գնահատել է լավ, 2022 թվականին նրանց թիվը կազմել է 59,6%։
«Չնայած դրան, Ռուսաստանն և′ այն ժամանակ և′ հիմա համարվում է մեր հիմնական գործընկերը, ամենամոտ բարեկամ պետությունը։ Դա չի քննարկվում։ Մենք ունենք պատմական, մշակութային, մարդկային կապեր»,- ընդգծել է նա։
Պողոսյանը թվարկել է եվրասիական ինտեգրացիոն նախագծի առավելությունները, մասնավորապես, էներգետիկան և անվտանգությունը՝ նշելով, սակայն, որ դրանք վատ են օգտագործվում։ Միաժամանակ, ինտեգրման թերությունների թվում նա մատնանշել է թույլ տնտեսությունը, նորարարական տեխնոլոգիաների բացակայությունը, տնտեսական հետամնացությունը, սոցիալական ոլորտում առկա խնդիրները։
«Եթե բնակչությունը շտապում է եվրոպական երկրներ, դա նշանակում է, որ այնտեղ նրանք իրենց ավելի լավ են զգում: Ասում են՝ «մարդիկ ոտքերով են քվեարկում», – ասել է փորձագետը։
Միաժամանակ նա նշել է, որ «եթե Ռուսաստանը՝ որպես ԵԱՏՄ լոկոմոտիվ, սկսի խելամտորեն օգտագործել իր առավելությունները և դրան ավելացնի այն, ինչ դեռ չունի, ապա այս ինտեգրացիոն նախագիծը կդառնա անգին»։
Այս համատեքստում, Պողոսյանի գնահատմամբ, Հայաստանը կշահի ոչ միայն էներգետիկ և տնտեսական, այլ նաև ժողովրդագրական առումով, քանի որ երկրում տեղի է ունենում հայաթափման գործընթաց, և այդ խնդիրը երկրի համար էկզիստենցիալ է։
«Այս նախագծում մենք շատ հարմարավետ կզգանք, ավելին, որ կան բոլոր պատմական, մշակութային, լեզվական և այլ կապերը: Իսկ եթե մենք ձգտենք Եվրոպա... Դե, կողքներս Վրաստանն է. ձգտում էր դեպի Եվրոպա, բայց հայտնվեց Թուրքիայում։ Մեզ դա պե՞տք է»,- հարցադրում է արել նա։–0–