Եվրասիական V թվային ֆորում. ինտեգրացիայից մինչև ԵԱՏՄ–ի թվային կարգավորում
17.04.2023,
15:23
ՏՀՏ-ի զարգացման գլոբալ միտումները, նորարարական զարգացումները ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև գործունեության տարբեր ոլորտներում դրանց արդյունավետ կիրառման հնարավորությունները կքննարկվեն Եվրասիական V թվային ֆորումի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. ՏՀՏ-ի զարգացման գլոբալ միտումները, նորարարական զարգացումները ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև գործունեության տարբեր ոլորտներում դրանց արդյունավետ կիրառման հնարավորությունները կքննարկվեն Եվրասիական V թվային ֆորումի շրջանակում: Միջոցառումը կանցկացվի ապրիլի 18-21-ը Մինսկում՝ «ТИБО -2023» XXIX միջազգային ֆորումի հարթակում, հայտնում է sb.by-ը։
Ֆորումի թեմաները կընդգրկեն հարցերի լայն շրջանակ՝ թվային շուկաների ինտեգրման և ներդաշնակեցման միջազգային փորձից մինչև ԵԱՏՄ թվային տեխնիկական կարգավորում: Ֆորումը կոչված է նպաստելու միասնական եվրասիական թվային շուկայական տարածքի աստիճանական ձևավորմանը, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների թվային վերափոխման ազգային ռազմավարությունների ներդաշնակեցմանը։ Լիագումար նիստին կմասնակցեն ինտեգրացիոն միավորման երկրների պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի, գիտական համայնքների ներկայացուցիչներ։
Ինչպես նշեց ԵՏՀ ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը, Եվրասիական թվային ֆորումն իրավամբ կարելի է անվանել ТИБО –ի շրջանակում անցկացվող կենտրոնական միջազգային իրադարձություն։
Ֆորումի գործարար միջոցառումների ընթացքում տարբեր երկրների փորձագետներ, պետական կառույցների և գործարար համայնքների ներկայացուցիչներ կքննարկեն ՏՀՏ-ի զարգացման գլոբալ միտումները, կներկայացնեն ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում առկա նորարարական մշակումները, ինչպես նաև դրանց արդյունավետ կիրառման հնարավորությունները գործունեության տարբեր ոլորտներում։
«Ֆորումի առանձին նստաշրջան նվիրված կլինի ԵԱՏՄ ներքին շուկաների թվային փոխակերպման թեմային, որի շրջանակում մասնակիցները կքննարկեն ներքին շուկաներում թվային տեխնոլոգիաների կիրառման պրակտիկան՝ հաշվի առնելով ինտեգրացիոն խնդիրները, թվային փոխակերպումը պետական գնումների և տեխնիկական կարգավորման ոլորտներում և ԵԱՏՄ-ում ընդհանուր բորսայական տարածքի հեռանկարը»,- ասաց Վարոսյանը։
Նրա խոսքով, ֆորումը հիանալի հարթակ է ընդհանուր լեզու գտնելու և պետական մարմինների շահերը, բիզնես հնարավորությունները և վերջնական սպառողի պահանջները հավասարակշռելու համար, առավել ակտուալ և առաջնահերթ ոլորտները բացահայտելու նպատակով, որոնցում թվային լուծումների օգտագործումը թույլ կտա ապահովել առավելագույն արդյունավետություն և կստեղծի պայմաններ ներքին շուկայի անխոչընդոտ գործունեության համար:-0-