Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, Միության ստեղծման պահից ի վեր, ավելացել է մոտ 10 անգամ. տնտեսագետ

03.04.2023, 10:15
ԵԱՏՄ-ի ստեղծման պահից ի վեր՝ կառույցի անդամ երկրներ իրականացրած Հայաստանի արտահանումն ավելացել է մոտ 10 անգամ
Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, Միության ստեղծման պահից ի վեր, ավելացել է մոտ 10 անգամ. տնտեսագետ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. ԵԱՏՄ-ի ստեղծման պահից ի վեր՝ կառույցի անդամ երկրներ իրականացրած Հայաստանի արտահանումն ավելացել է մոտ 10 անգամ, հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Թավադյանը:

«2015թ.-ին ԵԱՏՄ-ին բաժին էր հասնում Հայաստանի ընդհանուր համախառն արտահանման մոտ 15%-ը: 2021թ.-ին այդ ցուցանիշը հասել է 29,3%-ի, իսկ 2022թ.-ին՝ արդեն 46,8%-ի», - ասել է Թավադյանը «Հայաստանն ու Եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» խորագրով քննարկման ժամանակ:

Նա փաստել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, և ՌԴ իրականացրած հայկական արտահանման մասնաբաժինն ավելի դիվերսիֆիկացված է, և այնտեղ հիմնականում մատակարարվում է պատրաստի արտադրանք:

«Տնտեսագետը նշել է, որ արտահանումն էականորեն աճել է ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում: Այսպես, ՌԴ-ում, օրինակ, ավելացել է 2,9 անգամ, Ղազախստանում՝ 2 անգամ, Բելառուսում՝ 2,6 անգամ, Ղրղըզստանում՝ 2,2 անգամ», - ասել է Թավադյանը:-0-