Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Հայաստանում գնաճի դանդաղումը կապված է պարենային սեգմենտում գների դինամիկայի հետ․ ԵԱԶԲ

07.10.2024, 12:38
ԵԱԶԲ-ի կանխատեսումը Հայաստանում գնաճի վերաբերյալ մնում է անփոփոխ՝ այս տարվա վերջի դրությամբ 1,5%
Հայաստանում գնաճի դանդաղումը կապված է պարենային սեգմենտում գների դինամիկայի հետ․ ԵԱԶԲ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում գնաճը սեպտեմբերին դանդաղել է մինչև 0,6% ` նախորդ տարվա 1,3%–ից հետո, ինչը կապված է պարենային սեգմենտի գների դինամիկայի հետ՝ սննդամթերքի գները նվազել են (սեպտեմբերին -1,0% տարեկան կտրվածքով մեկ ամիս առաջ գրանցված +1,0%–ից հետո)։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի ամենշաբաթյա մակրոտնտեսական վերլուծության մեջ։

«Սեպտեմբերին ծառայությունների գների աճը շարունակել է արագանալ՝ կազմելով 3,6% տարեկան կտրվածքով մեկ ամիս առաջ գրանցված 3,3%–ից հետո։ Միաժամանակ ոչ պարենային հատվածում գնանկումն ակտիվացել է։ Գնաճը շարունակում է մնալ ՀՀ կենտրոնական բանկի թիրախային միջակայքից ցածր»,- ասվում է ուսումնասիրության մեջ։

Միաժամանակ, ԵԱԶԲ-ի կանխատեսումը Հայաստանում գնաճի վերաբերյալ մնում է անփոփոխ՝ այս տարվա վերջի դրությամբ 1,5%։

Թվեր և կանխատեսումներ

2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճը սահմանվել է 4% (±1,5%)։ 2024 թվականի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%։ Ըստ Կենտրոնական բանկի այս տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2024 թվականի վերջին Հայաստանում գնաճն ակնկալվում է 2,1-2 տոկոսի սահմաններում, 2025-ի համար կանխատեսումը 4-3,2 տոկոս է, 2026թ․ին՝ 4.2 -3.8%, 2027թ․–ին՝ 4%։

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3 տոկոս, 2025 թվականին՝ 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանում գները կաճեն 3,1 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 0,8%, իսկ 2025 թվականին այն կարագանա մինչև 2,5%։ Այս տարեվերջին ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ Հայաստանում գնաճը կկազմի 1,5%: