Քերոբյան․ ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն ենք հրավիրել ՀՀ–ից ՌԴ արտահանման խնդրի հարցով
29.11.2023,
21:12
Քերոբյանը հայտարարել է, որ ուսումնասիրություններ են սկել ՌԴ գերատեսչության տարածած հաղորդագրության հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ուսումնասիրություններ ենք սկել ՌԴ գերատեսչության տարածած հաղորդագրության հիման վրա՝ հասկանալու համար, թե ինչքանով են ՀՀ տնտեսվարողների արտադրած ապրանքներն անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք ՌԴ-ն կիրառում է:
Այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե արդյո՞ք այդ հարցում քաղաքական ճնշում կա՝ Քերոբյանը պատասխանեց. «Ես այդպես չէի ասի: Մեզ համար տաօրինակ է, որ մեկ տարվա մեջ 35 մեքենա է հետ վերադարձվում, և հետո 2 օրվա մեջ ևս 35 մեքենա է հետ վերադարձվում: Այն դեպքում, որ տնտեսվարողներն իրենց ապրանքների մեջ որևէ փոփոխություն չեն իրականացրել: Մենք ԵԱՏՄ շրջանակներում սկսել ենք գործողություններ, հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա երկու օրվա ընթացքում»:
Նշենք, որ շուրջ հինգ օր է, ինչ հարյուրավոր հայկական բեռնատարներ՝ գյուղմթերքով, ծաղիկներով, ձկներով և այլն, Վերին Լարսի անցակետում կանգնած են։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմը խստացրել է բեռների ստուգման կանոնները՝ պատճառաբանելով բուսասանիտարական չափանիշներին չհամապատասխանելը։ Մինչդեռ լրատվամիջոցներն այս արգելքի մեջ քաղաքական դրդապատճառ են տեսնում՝ կապված այն բանի հետ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Նոյեմբերի 29-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց Հայաստանից բուսական ծագման արտադրանքի մատակարարման խախտումների ավելացման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունից մատակարարվող պտուղ-բանջարեղենային մթերքում արձանագրվել է կարանտին վնասատուների հայտնաբերման 72 դեպք։ Նշվում է, որ սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և մաքսազերծման կանոնները չեն փոխվել։–0–