Օվերչուկ․ Հայաստանին շատ ձեռնտու է անդամակցությունը ԵԱՏՄ–ում
10.05.2024,
12:04
Օվերչուկն ասել է, որ Հայաստանը շատ մեծ օգուտներ ունի ԵԱՏՄ-ից
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը շատ ձեռնտու է Հայաստանի համար, նշել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ զրույցում։
«Հայաստանը շատ մեծ օգուտներ ունի ԵԱՏՄ-ից։ Բավական է ասել, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում մեկ շնչին ընկնող եկամուտը գրեթե կրկնապատկվել է ԵԱՏՄ անդամ երկրների միջև արագացված տեմպերով առևտրի աճի հաշվին», - ասել է Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Օվերչուկը հիշեցրել է, որ Երևանը «վերջին երկու տարիների ընթացքում գրանցում է տնտեսական աճի հսկայական տեմպեր, որոնք աշխարհում ամենաուժեղն ու նկատելիներից են»։
«Հայաստանը շատ մեծ նախապատվություններ ունի էներգակիրների և պարենային ապրանքների գների հարցում»,- ավելացրել է նա։